1932 թվին՝ կոլեկտիվացման էն ամենապըլըպելի տալիս վախտը, վեր եկեղեցին սովետական պետության աշկեն փոշն ա իլալ տեռած, մեր շենին Սուրբ Աստվածածինը գործելիս ա իլալ: Գիրեգի օրը մարթիք քինալիս ըն իլալ եկեղեցի ( դյուզ ա առաչվա նման վուչ), մասնակցելիս պատարագի, հաղորթություն ստանալիս, քինալիս ուրանց տները: էն վախտը տա մեծ ռիսկի նհետ ա իլալ կապված, բայց մեր շինացիք կարո՞ղ ա դուխ չոնին:
Մին թուռըթաց օր մեր շենը քըղաքան մին քանի կասկածելի մարթիք ըն եկալ, կոլխոզին ակտիվը հըվաքալ, ժողով ըն ըրալ, որոշալ, վեր եկեղեցի քինողներին պատժին, քանի վեր նրանք «մեր դասակարքային թշնամինեն ըն»:
Ժողովան յետը ժողովրթին կեսան շատը էլ քեցալ չըն եկեղեցի: Տա լհա մին անգյուն. շենումը ձեւավորվալ ա ջահիլների մին թայփա՝ անըմն էլ տիրալ ըն՝ կամսամոլ: Տրանց առաչին նպատակը էն ա իլալ՝ եկեղեցին քանդին: Սուբոտնիկ ըն հայտարարալ, վեր եկեղեցին քանդին, Տեր Ավետիսը՝ մեր շենի քահանան, վեր մին աժդահա, միջին տարիքի տղամարթ ա իլալ, ջահիլներին մին կոմբալ մհակավ խռեգ ա տըվալ, ասալ. «Լավ գիդացիք Աստծու տոնը քանդողին տոնը օրիշ ա քանդելու»:
Էս կոմսոմոլնեն որոշում ըն Տեր Ավետիսին մին վնաս տան: Գիրեգի օրը, Օշափեն ծորումը, էտ ախմաղնեն քահանին եկեղեցի քինալիս կըղնըցրալ ըն, շրջապատալ, Զըռըկլոխ Սերոժը մուտացալ ա, թա. «Տե՛ր Հայր, ասում ըս Ավետարանումը հինչ ա կիրած, վեր աչի թոշիտ թըխում ըն, ծախն էլ տեմ ըրա»: Համ ասալ ա, համ քահանին էրկու հետ թխալ: Տեր Ավետիսը ասալ ա. «Ա վերթի Ավետարանը քու խելքիտ պենը չի, կիրածը դյուզ չըս հասկացալ, թխելիտ հետի էլ էս անքամ քեզ ներում ըմ, ըռաչաս տեն կաց, պատարագա ուշանում ըմ»: Էս Զըռըկլոխը գյուդում ա, թա քահանան վխելան ա տի ասում, մե հետ էլ ա թխում: Տեր Ավետիսը խաչը պկան տյուս ա օնում, տինում մի քարի յիրա, բիդի երգինք յեշում, քթեն տակեն մին քանի պեն ասում, խաչակնքում, Սերոժին դուդվին տամ: Էս Սերոժը վենները կըլխըյեր ա անում: Հնգերունքը, վեր տի տեսնում ըն, թողում ըն փախճում, մինակ Սերոժին ախպեր Համոն ա մնամ: Տեր Ավետիսն ա Համոն Սերոժին վընըկըլխան փռնում ըն տանում Ցորցոտ ախպուրը, ճիրավ տամ, յետ պերում:
Էքսը օրը Սերոժին հարը՝ գյուղսովետի նախագահ Սարքիսջանանց Վարթանը, քինում ա թուշ Եպիսկոպոսին կոխկը. պատմում, թա հունց ա ուրան քսաներկու տարեկան, փառաշ խուխեն Տեր Ավետիսը թակալ: Եպիսկոպոսը ուշադիր սկանում ա, բայց հըվատում չի, վեր կարող ա Տեր Ավետիսը մարթու յիրա ծերք պիցըրցընե: Սրբազանը սարկավագ Սուրենին ղարկում ա քահանին հետան: Քահանան կյամ ա, պատմում, թա հունց ա իլալ:
Վարթան դային ասում ա. «Սրբազան հա՛յր, ախր Ավետարանումը հունցը կիրած ա մեր Սերոժը տի էլ ըրալ ա՝ քահանին փորցելի հետի յա թխալ, քահանան իրավունք չոնե մեր խոխին թխե»:
- Վարթան վարժապետ, տու լհա մին կըրթված մարթ ըս, Ավետարանումը հո՞ւնց ա կիրած՝ «վեր աչի թոշիտ թըխում ըն, ծախն էլ տեմ ըրա», այսինքն երկու հետ թխելի հետի յա կիրած, պա ծեր խոխան քանի՞ հետ ա թխալ՝ իրե՛ք: Հինչքան հիշում ըմ Ավետարանումը իրեք հետ թխելի հետի պեն չի կա կիրած: Ուրեմն՝ քահանան դյուզ ա ըրալ:
- Հինչ ըմ ասում Սրբազան, էս անքամ տուք ըք դյուզ, - ասում ա Վարթան դային, քոռ ու փեշման ետ տեռնում, քինամ տոն: