Հեղինակի մասին


Աշոտ Գրիգորիի Սարգսյանը ծնվել է 1958թ. հուլիսի 2-ին Ստեփանակերտ քաղաքում, շինարարի ընտանիքում: Միջնակարգ կրթություն ստացել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է Ստեփանակերտի թիվ 91 շինվարչությունում` որպես ծեփագործ-ներկարար
1976-1980թթ  սովորել եւ ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտըՄասնագիտությամբֆիզիկոս է: Որպես ուսուցիչ աշխատել է Խնածախի ութամյա դպրոցում:
1981- 82թթ. ծառայել է Խորհրդային բանակումՊահեստազորի ավագ լեյտենանտ է:
1982-1992թթ. աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում
1986թ. եղել է «Արցախական միություն» կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը:
1987- 1988թթ. եղել է ԽՄԿԿ անդամ, կոնդենսատորների գործարանի կուսկազմակերպության Բյուրոյի անդամ:
1988թ. եղել է Հայոց Ընկերվարական Արցախյան Կուսակցության հիմնադիր անդամներից մեկը:
1989թ. ապրիլի 19-ինվերաբացված Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կազմակերպության հիմնադիր անդամներից է:
Մասնակցել է Արցախի ազգային-ազատագրական պայքարին` ստորագարահավաքների կազմակերպմանը, մարտական ջոկատների ստեղծմանը, զինման եւ զինատեսակների պատրաստման աշխատանքներին:
1991թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 1992թ. մայիսի 25-ը եղել է Ստեփանակերտի ինքնապաշտպանության 6-րդ գոտու հրամանատար:  Մասնակցել է Ջամիլու գյուղի ազատագրման ռազմագործողությանը:
1991թ. դեկտեմբերի 28-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:
1993թ. հունվարից աշխատել է ԼՂՀ ԳԽ Մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովում, որպես ավագ փորձագետ:
1995թ. ընտրվել է ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր եւ 1995թ. մայիս-2000թ. հուլիս աշխատել է որպես ԼՂՀ ԱԺ Մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահ:
2002թ. դեկտեմբերի 31-ից մինչեւ 2006թ. դեկտեմբերի 31-ը աշխատել է  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի Հոգեւոր քարոզչական կենտրոնում, որպես գլխավոր մասնագետ:
2005-2007թթ. -համատեղության կարգով աշխատել է «Ազատ հայրենիք» կուսակցության «Ակունք» պաշտոնաթերթում, որպես խմբագրի տեղակալ:
2007թ. հոկտեմբերի 27-ից աշխատում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ:
    Անկուսակցական է, հայացքներով` ազգայնական-պահպանողական:
     Ամուսնացած է, ունի 4 երեխա:



Комментариев нет:

Отправить комментарий