Արցախյան բարբառ


   Հորս՝ Գրիգորի Սարգսյանի հիշատակին
           
ԿՅՈՒԼԻՆ ՌԵԽԸ ԿԱՊ
    
    Մեր հարեւան շենին Բախշուն վխճրնեն հանդումը հենն իլալ ըրըծելիս: Կյուլը՝ Ղաչաղը, եկալ ա, Բախշուն կոխկավը անց կացալ, սկի մըրթատեղ չի տիրալ, վխելան  քոլումը կյողուլ կացած շանը փիս-փիս յեշալ ա, էրկու վեխճար ցրեվ տուվալ, մին կյառն էլ չանթալ, ուրան նհետ տարալ:  Էս մեր Բախշին վըխճրներին մնացածը առաջն ա անում, պերում նի անում կյումը, շանը մին փիս ուշունց տամ, փափաղը դյուզուցունում, թայդի-թայդի քինում կոլխոզի նախագին կոխկը: Խաբարը Բախշուն նեստան ավելի շուտ ա ինըմ տեղ հսած:
    Նախագան ասում ա. «Բախշի, ինձանա հինչը՞ս օզում, տու էլ ըս վըխճըրներիտ կոխկին իլալ, Բողար շոնտ էլ, առե, վեր յիսել ինիմ կոխկիտ, Ղաչաղը կարող ա՞ ինձանա քաշվի, վըխճըրներիտ նի չի կյա: Յա՛կյուլին պիտի սպանինք, յա՛մին օրիշ պեն մտածինք, հանց անինք, վեր էտ կյուլը մեր շենան մուտանա վուչ»: Էտ զրուցը սկանում ա նախագին կնեգը, վեր յեկած ա ինում մարթին կոխկը լավ խաբար ըսելի հետի՝զոռավ-զոռավ ուրանց մադար տղան Սիրանանց Վարդանուշին հավան ա կացալ, ապագա հաներն էլ՝ Դիլխոր Ակուփը, դեմ չի:
     Նախագին կնեգը՝Սոնան ասում ա. «Էտ Ղաչաղ կյուլին մասին ես ել ըմ սկացալ, էտ մեր հրեվան շենին հետի պերանը կապած կյուլն ա չէ՞, տեսնում ըք՝նրանց վըխճըրներին նի չի կյամ: Ավելի լավ ա, մունքէլ քինանք կյուլին ռեխը կըպողին խնդրինք, հինչը տալի յա՝տանք, մի ճար անե, էտ կյուլան ըզադվինք»:
    Նախագան ասում ա. «Ա կնեգ, լավ առաջարկըս անում, բայց տա տըղըմարթու ընելի գործ չի, ավելի լավ ա տու Բախշուն կնգանը նհետ քինաս էտ ռեխ կպողին կոխկը, թող ինքը ուրան գործը անե, մաղարիչն էլ մըզանա: Տի չի՞, Բախշի»:
- Տի դյուզ կինի,- ասում ա Բախշին,- յեր կենում քինում, վեր կնգանը համոզե:
Բախշուն կնեգը՝Սաթին, վեր սկանում ա, ասում ա. «Ա մարթ, յանի մեր հրեւան շենումը մի օշը կլխեն մարթ կա՞, վեր ուշանցատու չինի, ինձ շտեղը՞ս ղարկում, հմանչո՞ւմ չըս»:
- Ա դանգլա, կյուլին ռեխը կապողը վեր ուշունց տա, շատ-շատ կյուլին ա ուշունց տալու, թող հինչքան օզում ա՝ուշունց տա,- ծիծըղելավ ասում ա Բախշին ու հաշեվ անում զրուցը փակված:
     Էքսը օրը, առավոտ-առավոտ, Սոնան ու Սաթին  հղեյըն ինում հրեվան շենը: Հըրցըփորց ընելավ Արզուման դայուն տոնը ճարում ըն. տոռնը թակում:  Էս մեր Արզուման դային ուրախ-ուրախ   հրթներին ընթունում ա, թախտին նստըցնում, վեր կյուլին անըմն էլ սկանում ա, աշկերը փըլըստրակի ա տամ: Շատ շուտանց ա էտ հարցավը ուրան կոխկը եկող չի ինում:
    Արզուման դայուն Ղաչաղին խաբարը հսած ա ինում, տրան հետի էլ հրցնըմ չի, թա շտե՞ղ ա իլալ, հո՞ւնց ա իլալ, մին դինումանց անց ա կենում «գործի»: Ջուբան մին փադի ծլովի տենակ ա տյուս օնըմ, ռեխը պեց անում, աշկերը քըցում քյալլան, թա. «Տրետան սկսած (Ղաչաղին պունը էտ քերծին մեչին ա), եկած Մըռըկածա թումբը, տղան քշացած Տրակետ, կետնի յեր եկած Փահլուրա կլխավը նիմըտած, յեկած Կըռըվկալա ծորը, նղան քեցած-հսած Տզանոտը, Սողուն ծորավը նիմըտած, Գոլուն ծորավը տյուս եկած, տղան եկած Դերունց ծորը, քեցած հսած Հաչա հղեցը, դիքնիյեր պիցիրացած Պանուր, նղան էլի պիցիրացած, հսած Ջանհասանա-Քյոսալարա թումբերը, պրծած Տրետավը՝ կյուլին ռեխը կապ»: Էս վեր ասում ա պըրծընում, տենակին ռեխը կապում ա, աշկերն էլ նհետն ա հոփ օնում, մին րոպե սպասում, աշկերը պեց անում ու ասում. «Ա կնանեք, դե արխային քեցիք, կյուլին ռեխը կապած ա, էլ ծեզ նեղություն  չի տալու»:
     Սոնան ու Սաթին ուրախ-ուրախ կյամ ըն ուրանց շենը: Հա, էն էլ ասիմ, Արզուման դային ասալ ա, վեր մինչեւ երեսնուիրեք օրը պեն չի պտահե, տրանա յետը կարիք մաղարիչի-պենի հետի հոքս անիք:
     Իրեք օր անցկացած, Ղաչաղ կյուլը կյամ ա, Պանուրա քերծին տական Վալոդին քոսուտ էծը հախռում-տանում:
    Սոնան ու Սաթին յեր ըն կենում քինում Արզուման դայուն կոխկը:
- Արզուման դայի, տու լիհա մին ուբուռին, ընըմավ մարթ ըս, էտ հունց ը՞ս կյուլին ռեխը կապալ, վեր ծեր շենին հիյվըննեն թողած, եկալ ա  մեր շենին քոսուտ էծին թամահ ըրալ,- ասում ա Սոնան:
- Է,՜ ծեզ մատաղ, ա կնանեք, պա տուք ասել չըք՝ էս մեր պառավը՝ Լյուսիգը, երեգի ուրգունին տենակը ջուբաս տյուս ա կալալ, ռեխը պեց ըրալ, պաներ կտրալ:  Տի յել իմ ըրած չըրչարմունքս ածալ Տրակետը,- ասում ա Արզուման դային, փափաղը քըցում ըշկերին:



ՄԱ՞ՐԹԸ, ԹԱ՝ ԿԱՊԻԿԸ
   
    Մեր թըղացի Արզուման դային 107 տարե ապրալ ա, օղորմի նրան: Վեր խոխեք ընք իլալ, քինալիս ընք իլալ Արզուման դայուն կոխկեքավը տըռնելիս, խնդրելիս, վեր մին պեն պատմե, սկանանք: Արզուման դային էլ ամեն անքամ յա՛ հեքյաթ ա իլալ պըտմելիս, յա՛ իրական դեպք, յա՛ էլ… իրական դեպք, բայց շատերս գիդալիս ընք իլալ, վեր էտ վերչինը
( ասինք վուչ  սոտ ա՝ մեր մեծ պապուն անա Արզուման դային տարիքավ մեծ ա իլալ) ինքն ա իլալ հնարելիս, ամեն անգամ էլ նույն պենը տարբեր ձեւի պըտմելիս:
   Մին ըրեվոտ օր հվաքվում ընք, Արզուման դայուն խնթրում, վեր մին պեն պատմե, սկանանք: Արզուման դային հա՛մ ինձ ա յեշում, հա՛մ  իմ կուճուր ախպորը, քթեն տակեն ծիծաղում (տեսնաս հինչ ա մեննը ինգյալ), ասում. «Դե լավ անգուջ կալիք»:
  - Սա վեր ասում ըմ էլ շատ շուտանց ա իլալ: Վեր Փահլուր շենումը սովետական կարքեր ըն հաստատվալ, էս խոխոցը մեծ պապուն՝ Անդրանիկին, կոլխոզի նախագահ ըն տիրալ, գյուղխորհրդի նիստավ հաստադալ, հետո հատուկ նիստ ըն ըրալ՝ շենին եգեղեցին փըկելի հետի: Ժողովուրթը դեմ ա իլալ, բայց մին ա՝ հո՞ւ ա եշալ, որոշալ ըն վեր թողին վուչ Խնածախա քահանա կյա մեր եգեղեցումը բադարաք, յա օրիշ պեն անե: Մեր շենումը քահանա չի իլալ:
    Տի էլ քահանին թողալ չըն մեր շենը կյա, բայց ժողովուրթը քեցալ ա եգեղեցի, ուրանք-ուրանք աղոթք ըն ըրալ, մոմ վառալ, ուրուր ըշկըլյուսանք տվալ, քեցալ ուրանց տները: Էտ խաբարը «շիպյոննեն» հըսցրալ են Շրջսավետ: Կալխոզի նախագին կանչալ ըն, իրեսին խոսալ, խիստ նկատողություն տուվալ, բայց մին ա՝ օքուտ չի՝ ժողովուրթը ուրանց քթեն թուշին,  էլի քեցալ ըն եգեղեցի: Շրջսավետումը որոշալ ըն Փահլուր պրոպագանդիստ-լեքտր ղարկին, ժողովուրթին կլոխ քիցին, վեր տի չի կարելի՝ աշխարը փոխվալ ա, ուրանք  հետ ըն մնացալ: Վերչը, մին օր  Ստեփանակերտա մի հայտնի պրոպագանդիստ ա կյամ շենը (անումը թոբա թա մեննըս ինի), ժողովրթին զոռավ հվաքում ըն եգեղեցուն հյաթը, թա.«Սիրելի եւ հարգելի ժողովուրթ,  մինչեւ մհենգ ծեր շենին հըրըկշվե քահանան (անումը օզը էլ չըմ տամ) ծեզ խըփելիս ա իլալ. օրինակ, ասալ ա, թա մարթուն Աստուծ ա ստեղծալ: Տա չա՛լ սոտ ա: Մին խիլա տարի առաչ, մին շա՜տ խելունք ագլիացի գիտնական՝ Չառլզ Դարվին անըմավ, ապացուցալ ա, վեր մարթը կապիկին անա յա  առաջացալ՝ էն էլ էվոլյուցիայի հետեւանքավ»:
    Էտ լեքտըրը վեր տի յա ասում, նախավերչի շարքում կաղնած, աշխար տեսած, սազանդար՝ քամանչա ածող Իշխանը  ասում ա. «Յավա՛շ, լեքտըր ախպեր, պեն չըմ ասում, ռեվալյուցիյա յըք ըրալ, լավ ըք ըրալ, նոր կարքեր ըք հըստադալ, լավ ըք ըրալ, բայց քահանան Աստծու մարթըն ա, հո՞ւնց կարող ա ժողովուրթին սոտ պեն ասե (համ ասում ա, համ իրեսը խաչակնքում), հետնան՝ հո՞ւնց կարող ա գիտնական մարթը ասե, վեր մարթ արարածը կապիկին անա յա առաչացալ: Յանի էտ անգլիացիք լոխ համաձայնվա՞լ ըն, վեր  ուրանց նախահայրերը կապիկնե յըն իլալ»:   
     Էս մեր պրոպագանդիստը Իշխանին խոսկը սկնելան յետը, աշկինեն տյուս ա օնում, յալեխավը սիրփում, էտ յալեխավը ճկատին քըռնոնքըն էլ սիրփում, բիդի երգինք եշում, թառանչ քաշում, հետո մին օրիշ ծենավ (ասած Մանվել դային՝ տեղին գույնի սասավ) ասում. «Սիրելի գյուղացիներ, ծեզ որպես գաղտնիք ըմ ասում, ուշադիր սկացիք,  վեչ թա մինակ անգլիացի՛ն, հալա ֆրանսիացի՛ն, իտալացի՛ն, դաժե՝ ռուսնեն էլ ըն համոզվալ, վեր ուրանց  նախնինեն կապիկնե յըն իլալ»:
     Առաչին շարքըմ կաղնած, բոյը էրկան Ավաք ամին տեմ չի կենում, էս մեր պրոպագանդիստին ըշկըմեչին յիշելավ, պեցուր-պեցուր ասում ա. «Ա՛յ հնգեր պրոպագանդիստ, լավ ըս ըրալ, վեր յեկալ ըս մեր շենը, ըշկրներիս յիրա տեղ օնիս, լոխունքս քեզ ուշադիր սկացինք, բայց քեզ սազըմ չի, վեր առանց կիրմիրվելու տի սոտ-սոտ պեներ ըս ասում, ա տնաշին մեր մեչին կուճուր խոխեք կան, վերչապես՝ կնանեք էլ կան, համո՛ւթ ա,  հու վեր օզում ա, թող հվատե, բայց մի պեն հաստադ ա` մո՛ւնք՝ փահլուրեցի՛ք, մեր շենը եկած ալղուլեցի՛ք, հաստատ, մարդու անա յըն առաջացալ, էն Աստուծը վկա»:  
    Եգեղեցուն ըռաչին հվաքվածնեն լոխ խաչակնքում ըն,   լեկտրն էլ ճարը կտրած իլած-չիլածն էլ հվաքում ա, քինում շտղան եկալ ա, ընդեղ:                                      

                                                                       
                                                                                                     
ԷՇԻՆ ՓԱԼԱՆԸ

     Մեր շենը ծմակին մեչին ա, բայց անըմը ծմակի նհետ կապ չօնե: Էտ կապը հաստատողնեն մեր շենին իշատարերն ըն, վեր առավոտ-առավոտ,  ուրուր ծեն տալավ քինամ ըն ծմական փադ պերում: Ծմակին նհետ կապը էրկան կտեվար, վեր մեր թազա շրջգործկոմի նախագան չինար: Էս տնաշինը հրաման ա տամ, կեսօրին քըղաքան մին գրուզավոյ մաշին ա կյամ ծմակին ռըխումը կաղնում, էրկու ղոչաղ տղամարդ ըն տյուս կյամ, վեր պեռնած էշ ըն տեսնում, փադը վեր ըն ածում, փալաննեն նի տամ մաշինին կուզովը: Էտ օրը տասնըմին փալան ըն տանում քաղաք՝հանձնում շրջգործկոմի նախագին:
     Էս մեր շինացիք իրեք օր սպասում ըն, հույս պհելավ, վեր քաղաքան փալաննեն յետ կըղարկին (քղաքումը փալանը հի՞նչ պիտի անին), ղարկում չըն, ճըրըկտրե ժողով ըն անում, որոշում, վեր Մուխան դային քինա քաղաք, շրջգործկոմի նախագին համոզե՝փալաննեն յետ տա: Թա խե յըն տի որոշալ, ասիմ՝Մուխան դային շրջգործկոմի նախագին հորը՝Սամսոն դայուն նհետ նեմեցին ֆրոնտումը մին տեղ ըն կռեվ ըրալ, Բեռլին հսալ, մինտեղ էլ եկալ տոն:
    Էքսը օրը Մուխան դային Մուշեղին տըպտըպուրիկ ծին նստում ա, քինում քաղաք՝թուշ շրջգործկոմի շենքին հայաթը: Ծին մի ծառա կապում ա, մին լավ շունչ քաշում, իզինքը քիցում շրջգործկոմի նախագին կաբինետը:  Մուխան դայուն վեր տեսնում ա, շրջգործկոմի նախագան դաստի տեղան յեր ա կենում, ուրախ-ուրախ ծերք տամ, հետո հըրցընում.
 - Խե՞ր ինի, Մուխան դայի, շատ շուտանց ա քեզ տեսնում չըմ, տու գյուդում ըս,
վեր  քեզ տըսնելավ իմ հոր կարոտըն ըմ քաշում:
- Ժորա քե մատաղ, ես էլ ըմ քեզ շատ կըրոտալ, ուրխացալ ըմ, վեր քեզ նախագա յըն  տիրալ, բայց քիզանա հինչ կեղիմ, սկի սպասալ չըմ, վեր տու տի պեն կանիս, տասնըմին փալանը յեր ըս կալալ հինչ անի՞ս, քեզ մին փալանն էլ ա բոլ, ա խոխա՛, մնացածը ղարկե շենը, իշըտարերը մեխկ ըն,- ասում ա Մուխան դային:
    Ժորան մի լավ ծիծաղում ա, քարտուղարին կանչում, ասում մին լավ սեղան ա քիցում, օտում ըն խըմում, վերչումը շրջգործկոմի նախագան ասում ա.
 - Մուխան դայի ամա լավ ըսեցիր, շատ լավ ըսեցիր… Խոսկ ըմ տամ՝մհենգաց յետը էլ տի իշոթուն չանիմ, մինչեւ տու տոն հըսնիս,  11 փալանը շենումն ա ինելու:

  
  
ՄԵԾ ԿԼՈԽԸ

     Յաշա դադայանց սկամեյկան մեր թաղին ամենահայտնի սկամեյկան ա իլալ: Մեծերը տեղ նստելիս ըն իլալ զրուց, շուլուղ ընելիս, լոտո, դոմինո, շաշկի-շախմատ խաղ ընելիս, մունք էլ սկամեյկան, որպես  վարոտա յընք իլալ օգտագործելիս, ֆուտբոլ խաղ ընելիս, Ամալյա տոտուն (Յաշա դադային կնգանը) իզուր տեղը կըզնըվցընելիս:
   Մին ըրեվոտ օր էտ «սկամեյկին» մեր թաղին տըղամարթիքնըն  ինում նստած՝լոխ էլ մանկության հնգերունք, մին շենըմ մծացած, Արզուման դային էլ՝ուրանց նհետ: Մունք էլ՝խոխեքը, գիդալավ, վեր  մեծերը հվաքվում ըն, շուլուղնե յըն անում,  սկամեյկին կլխավն ընք տեռնըմ:
   Զրուցին էն թիժ վախտը, Յաշա դադայը Արզուման դայուն ասում ա.
 - Արզուման դայի, ասում ըմ էս մեր Գրիշին կլոխը, յէ, կլոխը (համ ասում ա, համ ծերքը տինում Գրիշա դադային ճկատին) շատ ա մեծ, չէ՞, տի չի՞:
     Արզուման դային սկանում ա, բայց չգիդալըն ա տինում: Յաշա դադայը  նորից ա ասածը կրկընում, հետո թա.
- Արզուման դայի, քըզնհետըմ է, խե՞ խոսում  չըս:
- Յաշա, քե մատաղ, մեր Համփարցուն տղին կլոխը գյուդում չում մեծ ա, թա կուճուր, տա տուվըս գյուդում ինքը՝ծեր մեչին որոշեցիք, թա ծեր կըլխըներան վերն ա մեծ, բայց մին պեն ասիմ՝կարող ա ես ըմ Գրիշին կլոխը ջընըղներիս ման ածըմ, մեծ ա ինում, թող մեծ ինի,- ասումա Արզուման դային,- պըտրաստվըմ, վեր յեր կենա քինա տոն:  Յաշա դադայը մին հարցել ա տամ. «Արզուման դայի, էն դյո՞ւզ ա, վեր տուքնա Անդոն դային Տրետումը փադ ընելիս մին մեծ արջ ըք տեսալ»:
- Հա՛, դյուզ ա, պա հինչ ա, վեր դյուզ չի, Յաշա՛, ճաղար արչ ա իլալ, արչ՝ հի՜նչ արչ, թանթուլին մինը քու փորիտ հըստութունին,- ասում ա Արզուման դային:
    Հարուրքառասուն կիլուվանուց Յաշա դադայը ուրան փորին ա յեշում, մին լավ ծիծաղում, ասում.
 - Կինի, Արզուման դայի, փորիս հըստութունին զոռավ կինի:
    Էտ վախտըն էլ, հունց ա պըտահում, Անդոն դային մին իրեք լիտրանուց բիտոն ծերքին քինալիս ա ինում Վռակնին ախպուրան ճուր պիրելու: Խոցան մինը քինամ ա Անդոն դայուն անա բիտոնը յեր օնում, ինքը քինում ճիրի: Անդոն դայուն հետի, Արզուման դայուն կոխկին մին նստելի տեղ ըն անում:
    Յաշա դադայը Անդոն դայուն հրցընում ա.
- Անդոն դայի էն հո՞ւնց ա իլալ, վեր տուքնա Արզուման դային Տրետումը արչ ըք տեսալ: 
  - Յաշա, քե մատաղ, արչը չընք տեսալ, արչին փըսորըն ընք տեսալ,- ասում ա Անդոն դային,- ծիծըղելավ յեշում Արզուման դայուն ըշկըմաչին:                                                                                             


ՑԵԽ ԾՈՐԸ

    Մեր շենումը մին ծոր կա՝ ասումըն Ցեխ ծոր: Էտ ծորը խնդրում ըմ Խչնակետին Ցեխ ծորին նհետ շիլ չի քիցիք, տրան անումըն ա մնացալ՝ հիբը քինում ըս թոզը յեր ա ինում:
   Հա, մեր էս Ցեխ ծորը ամեռնը-ծմեռնը (վեր ծուն չի ինում) ծեխ ա ինում: Էտ անտեր ցեխն էլ լուսնըվեղա յա, վեր վնըմաներատ նըստա յա կենում, ավելի լավ ա՝ հանիս թողիս ընդեղ, քան պերիս տոն, մին կես ժամ քիրիքիրի անիս, մաքրիս: Ցեխ ծորը ամեն մարթ ռիսկ չի անում նիմըտնե, շատերն ըն մեչին տընգվալ. սոտ կինի, վեր ասիմ օրերավ, բայց ժամերավ մեչին կացալ ըն, մինչեւ եկալ ըն, բուքսիր տուվալ, տուս կալալ:
   Մին թուռըթաց օր, էս մեր ղոչաղ Հարաբեդին կլխեն գյուդումչում հինչ ա փիչում, յեր ա կենում քինում ճեխի: Էտ անդար ճեխն էլ, թարսի նման, ամենաշատը Ցեխ ծորին կոխկի ծմակումն ա ինում շատ: Վերչը, էս մեր Հարաբեդը քինում ա, Ցեխ ծորին ցեխումը տընգըվում՝վեչ առաչ ա կարում քինա, վեչ՝ քամակ: Ցեխը մինչեւ պորտը վեր հըսնում  ա, Հարաբեդը կլոխ ա ինգում, վեր չրչարվելը իզուր ա, հանգիստ սպասում ա, տեսնա ուրան նման մին դանգլա յա ճարվո՞ւմ, վեր տեսնա, օգնության կանչի: 
    Մին ժամ սպսելան յետը, կոզի կյուլա վախում ա, բայց աշկերը կապում ա՝ քունավ հընցընում: Պատար անցկացած անջուկավը սաս ա ինգում, աշկեն մին թայը պեց ա անում, տեսնում՝ ուրանց հրեվան Անդրին ա: Շատ ա ուրխանում, բայց ցեխը ուրանը  ըրած ա ինում, էս մեր Հարաբեդին սասը կըտըրցրած ա ինում: Զոռավ իզինքը հըվաքում  ա, ասում.
- Անդրի, քե մատաղ, յեք ինձ էս ցեխան տյուս կալ, հինչ վեր օզիս, քեզ ըմ տալու: Հարաբեդը համ ասում ա, համ փիշմանում՝ գյուդում ա, վեր Անդրուն աշկը ուրանց կտաղած հունդուշկին վըրցակին յիրան ա, բայց ցեխը սուսավ անել ա տամ:
   Անդրին Հարաբեդին մին լավ յեշում ա, ասում.
- Էշը մեհետ ա մնամ ցեխումը:
- Ա տնաշին, ես հալա էս ա վեր ցեխըմըն ըմ մնացալ:
- Ես քըզըրա չըմ ասում, մին քանի օր առաչ յըս ել ում տեղ իլալ, քենդիրավ կապալ ըն տյուս կալալ, էնպես վեր հույստ ինձ յիրա չի տինիս, աշկս վախում ա, ավելի լավ ա քինամ մին տրախտր ղարկիմ:
    Անդրին ծիծըղելավ հղեյա ինում թուշ Հարաբեդանց տոն:
                                                                         

                      
ՃԱԿԱՏԸ
    
     Առաքելանց Վաղոն ծնվալ ա նեմեցին կռվեն առաջին տարումը՝ էն սով տարիներին: Խոխա  վախտը Վաղոյին հինչը տվալ ըն  կերալ ա՝ քուշտացալ չի: Դե, դյուզն ասած, հի՞նչ ըն տվալ, վեր օտե, քուշտանա: Տրա հետի էլ, հունցը վեր մեր այան ար ասում՝ Վաղոյին վըսկըռնեն էն վըխտանց սոված ըն մնացալ:
     Տարինեն անց ըն կացալ,  մեր  այան շա՜տ շուտվանց կա վուչ, աշխարհն էլ ա փոխվալ, բայց Վաղոն էլի էն Վաղոն ա մնացալ, էտ մարթը քուշտանում չի, հինչ անե՞:
    Մին օր հարեւան շենան Բորիկը եկալ ա Վաղոյին տարալ, վեր ուրանց տանը կրիշան ժեժտի: Վաղոն լավ ուստա յա, հունցը վեր օտում ա, տի յել թայդի-թայդի գործ ա անում: Վերչը՝ժմաժանքին, Վաղոն Բորիկանց տանը կրիշան «կուկլա յա շինում»՝ հունցը վեր ինքն ա սիրում ասելը, ծերքերը շուտ-շուտ լվանում ա, առանց ըսելու, քինում պադրասի սեղանին կլխեն նստում: Բորիկը բաժակնեն ածում ա, թա մին պեն ասե, Վաղոն ասում ա. «Բորիկ, քե մատաղ, տեմպա քիցում ել, պեր մին երկու ստաքան ուրուր հետա խմինք, հաց օտինք, նրանա յետը հինչքան օզում ըս՝կենացնե կասիս»: Տի էլ անում ըն: Վաղոն «ճեղացը» խոդ ա տամ, սեղանին հինչը ինում ա՝ «աղում», հետո խեղճ-խեղճ Բորիկին ըշկըմաչին եշում: Բորիկը կլոխ ա ինգում, վեր Վաղոն հինչ ա օզում, աշկըունքավ կնգանը՝ Ծովիկին, կլոխ ա քիցում, վեր մին ճար անե: Էս մեր Ծովիկը ճըրըկտրե քինամ ա հըրեվան Վարթուշին անա ուտելիք օզում:  Օնգատըն ինգած հըրեվանին տանը կեսօրին իփած դոլման մին քանի հատ մնացած ա ինում: Ծովիկը հենգ  դոլմա յա պերում, տինում Վաղոյին ըռաչին, թա. «Վաղո ախպեր, քեզ հալալ ինի, կեր»:  Վաղոն, վեր դոլման տեսնում ա, աշկերը պըսպըղե յըն տամ,  համ օտում ա, համ ասում. «Բորիկ, ըրվամա էքուծ էլ ըմ կյալու ծեր հավին պյունին կլոխը ուրուր քիցիմ, մին ժամվա գործ ա»: Բորիկը թա. « Հավերը բողոքում չըն,  չէ՛, Վաղո, մատաղ, հարկավեր չի՛»:
     Հացը ուտելան յետը, պարզ ա, չայ խմելին հերթըն ա: Ծովիկը սմավարը վախտին խոդ տված ա ինում,  ղրաղան փարչը ածում ա, պերում Վաղոյին «ծարավը կտրցընում»: Վերչը, Վաղոն չայն էլ ա խմում, պրծընում, բայց գյուդում ը՞ք խե ա պրծընում՝տանը էլ շաքար չի ինում մնացած:
     Ծովիկը յեշում ա Վաղոյին խռաված ըշկերին, կլոխ ինգում, վեր «էս թաղվածը էլի ա օզում չայ խմե», ասում ա. «Վաղո ախպեր, հիթիյաթու հետի մին բանկա բյաքմազ օնինք ղրաղ տիրած, վեր պերիմ, էլի չայ կխըմի՞ս»:
- Պա աշկըն ել չըմ  հանել, Ծովիկ քույրիկ, պեր տեսնանք,- ասում ա Վաղոն:
- Բայց հի՜նչ ճա-կա-տա,- տեմ չի կենում Ծովիկը:
- Հալա իմ ախպոր ճակատը տեսալ չըս,- ասում ա Վաղոն,- տեղան տիժեր-տիժեր յեր կենում, տված փողին կլխան մին մանեթ տամ Բորիկին, ասում. «Սովիստը լավ պեն ա», հղե ինում  ուրանց  շենը:                 



ՀԱՎԸ՞, ԹԱ՝ ԾՈՒՆ

    Ալվարոն մին օր յերա կենում քինում շենը՝ բաջանաղ  Արամին կոխկը: Արամին մարը՝ Փառանձեմ այան, հենա ինում բոստանումը լոբին ճիրելիս, վեր Ալվարոյին  տեսնում ա, ուրախ-ուրախ, ծերքերը ճիրըթաթախ, մուտանում ա Ալվարոյին ճկատան պաչում, թա. «Կլխավտ շոռ տա Փառանձեմ բիբին, հինչ լավ ա, վեր յեկալ ըս, Արամն էլ, առավոտ-առավոտ, հենա արաղ ա քաշում, աշկըն էլ հըղըցու յիրա»:
- Գյուդըմ ում Փառանձեմ բիբի, տրա հետի էլ ծաքին եկալ ում, վեր  ես նա Արամը մին լավ քեփ անինք,- ասում ա Ալվարոն,- աշկը քցում չըփարին տակեն քթոթ անող հավերին:
- Փառանձեմ բիբի, հի՜նչ բոլ-բոլ հավեր օնիք, մինակ էսքա՞նն ա, թա՞ էլի կան:
- Ալվարո, քե մատաղ, ստա հի՞նչ ա, ստեղ հինչքան կան, մին օխտը էտքան էլ հեն ըն ստեղ-նեղ ուրանց կըլխընեն պահում ըն:
- Փառանձեմ բիբի, դե վեր տի բոլ-բոլ հավեր օնիք, պեր ղրաղան մինը մորթինք:
- Ալվարո, մատաղ ինիմ քեզ, յանի հունց մորթինք, տի մինը կավուչ, վեր ծու ածող չինի: Տու վել գյուդում ըս, վեր մեր Արամը ծու շատ ա օտում:
- Հա՞, դե վեր տի յա, Փառանձեմ բիբի, պեր մին տասը ծու յուղուծու ըրա ես նա Արամը «զավտրիկ»  անինք:
- Կուտորվին ստահանք, հես ա մին ամսա շատ ա ծուվա կտրված ըն, զոռավ էրկու-իրեք ծու վըն ածում, էտ էլ, գյուդում ըս, Արամին թընըխրավին զոռավ ա հերիք անում,- ասում ա Փառանձեմ բիբին,- փարթուկին ճունդավը ճուրուտ ծերքերը սիրփում, իզինքը քիցում բոստանը:



                                      ՍՈՆԱ ԲԻԲՈՒՆ ՄԱԶՈւԹ ԿԱՏՈՒՆ

     Մեր շենումը մին կնեգ ա իլալ, անումը՝ Սոնա բիբի: Էտ Սոնա բիբին մինակ է իլալ կընալիս: Բայց, խե յա՞ իլալ  մինակ, մին կատու էլ ա իլալ պհելիս. սեւ կատու, անումը՝ Մազութ: Էս մեր Սոնա բիբուն տարիքը շատ ա իլալ մեծ, բայց ուրան անա կման վեչ մինը դուզ գիդալիս չի իլալ: Ինքն էլ ըսելիս չի իլալ: Վեր հըրցնում ին՝ թա քանի՞ տարեկան ըս, մին ութասունը կինի՞ս: Ասում ա. «Ա տնաշին, ութասուն տարեկան սաղ մարթ կինի, ինձանավ շուլուղ ըք անո՞ւմ»: Տի էլ զրուցը պըրծընում ա:
     Իմ մեծ պապա ասալ ա.« Վեր մարթը շատ մըծանում ա, յա իմաստուն ա տեռնում, յա էլ…»: Ըրվամ ա՝ մեր Սոնա բիբին «յա էլ»-ին ինգունան ա: Դուզ ա մեծին մասին փիս պեն չըն ասել, բայց ես պատմիմ, տուք հունցը օզում ըք ըսեցիք:
      Սոնա բիբին մեր շենին քահանին՝ Տեր Սահակին, աշկ ա իլալ տալիս, իշեղ չի իլալ տալիս:  Հիբը մտքավը անց ար կենում, վեր քինա եկեղեցի, մի կտոր հաց, պաներ, յա մին փոնջ կնանչի ար յոր օնում քինամ, Տեր Հորը աջը պաչում, թա. «Դերը ապրած կենա, էս մեր անպեք Մազութը, էս հալալ ապրանքը հըրըմցրալ ա, տո՛ւ ապրիս, օրհնե, տանիմ օտիմ»: Եւ տի, շեբթին տակեն-կլխեն   մի քանի հետ քինամ ար Տեր Սահակին զահլան տանում:
    Մին օր էլ Սոնա բիբին յեղին օշնակը,  յեղավ լիգը,  յոր ա օնում, պերում քահանին տամ, թա. «Ա դեր, մեր անտեր Մազութը յեղին օշնակը լուզ ա տվալ, համ էլ դուդուն մին լավ քիսիքիսի ա ըրալ, տու ապրիս, օրհնե հլըլցրու»: Սուրեն սարկավագը, վեր միշտ համփերատար, քահանին ասածը անում ար, էս անքամ տեմ չի կենում, կամանց ասում ա. «Տեր Հայր, ավելի լավ չի՞ Սոնա բիբուն խնդրինք Մազութ կատուն պերի դուդուն օրհնինք, պրծնե-քինա, պա մեխկը չընք»: Քահանան ծիծաղում ա, հետո սարկավագին ընջուկին ասում. «Սուրեն, քե մատաղ,  կատվին դուդուն հաշեւ ըրա օրհնեցինք, պա Սոնա բիբուն խելքին նհետ հինչ անի՞նք. ավելի լավ ա պատար էլ սպասինք, լուսահոգի Ղարիբ ապան Սոնա բիբուն տանե ուրան կոխկը»: 


                                                              
ԹԱՄԱԴԱՆ

    Հին Ստեփանակերտում ավանդական թամադեք շատ-շատ ըն իլալ: Ամեն մի թաղամաս ուրան թամադան ա ունեցալ: Մեր թաղն էլ բացառություն չար՝մինին տեղը՝ չորս լավ թամադա յա իլալ: Էտ թամադոցը մեչին Յենոկ դային ճուկվելիս ա իլալ ուրան խստությամբ եւ սրամտությամբ:
     Տարիներ առաչ, մին գիրագի օր մեր թաղումը հրսանեք ա իլալ, թամադան՝Յենոկ դային: Առաչին մի քանի կենացնեն  խմելիս հըրսնքավուրնեն, հունցը վեր մնացած հրսանեքներին վախտը, ուշադիր սկանում ըն, հետո սկսում ղըլմըղալ անելը: Մեր թամադան լավ ա իլալ գիդալիս, վեր մարթը չորս բաժակ արաղ խմելան յետը, մնացածը համ բիդի փորըն ա քշանում, համ բիդի կլոխըն ա պիցիրանում, տրան հետի էլ թամադան պիտի համփերող ինի, վեր կարե հրսանեքը տեղավը տանե:
     Յենոկ դային յեր ա կենում, վեր հինգերորդ կենացը ասե, էս մեր Մին Ջուվարը (անումը օզում չըմ կիրիմ, հնգերիս հարն ա) ավելի պեցուր ա սկսում խոսելը, վեր կոխկին  նստածնեն ուրան սկանան: Թամադան էս անքամ ավելի պեցուր ծենավ ասում ա. «Ժուղովուրթ, ուշադիր սկացիք, մին լավ պեն պատմիմ»: Հրսընքավուրնեն սուս ըն անում, լուխճին էլ հետաքրքիր ա, թա Յենոկ դային էս անքամ հինչ ա պըտմելու: Թամադան ասում ա. «Մին քանի տարի առաչ, մեր հարեւան շենան մին մարթ, էշը էրկու մեշուկ գյավալ պեռնած, պերում ա քաղաք՝ծխելու: Էշը մին ստոլբա կապում ա, հակերը վեր օնում, պդրաստվում վեր մուշտարի կանչի, էշը սկսում ա զըռալը: Էս մարթը էշին խաթիրը քիթենում ա, զոռավ սուսավ անում, նորից օզում ա թա կանչի, էս չորս վնանին էլի ա զըռամ: Էս մարթը ասում ա. «Այ էշ, ես տի էլ հասկացի վուչ՝գյավալը տուվը՞ս ծխելու, թա՝ես»:
    Տի էլ յիս էլ չհասկացի՝ Մին Ջուվար, գյավալը, չէ հրսընքին թամադան տուվըս, թա ես, խե սո՛ւս չըս անում,  կենաց խմիմ,- ասում ա Յենոկ դային:                                                                                                       
                                           


                                                      ՁԱԽՈՐԴ  ՕՐԵՐ

    Մեր շինացի Սաշիկը Մասկվից կյամ ա շենը, պտահում ուրան մանկության հընգերին՝ Վաղոյին: «Ցորցոտ» ախպուրին կոխկին մին լավ սեղան ըն քիցուն, օտում-խմում, քեփ անում: Սաշիկին քեփը վեր լիվանում ա, աշկերը ճիրըկալած, Վաղոյին ա յեշում, ասում. «Վաղո, մատաղ, վեր քեզ ըմ յեշում, օզում ըմ «Ձախորդ օրեր» երքը ասիմ, լաց ինիմ»:
   - Սաշիկ  ախպեր քիզանա հինչ կեղիմ, վեր ես էլ քեզ ըմ յեշում՝ «Օտար ամայի ճամփեքի վրա» երքն ա սերտս կտոր-կտոր անում:

                                                     

ԾԱՆԴՐ ԱՆՋՈՒԿԸ
   
    Աշունքվա մի օր, հենընք իլալ մեր «սկամեյկին» նստած: Արզուման դային, մին պերակ, ճապկե ճպատ ծերքին եկալ ա մեր կոխկը: Լհա վեր մուտացալ ա, լոխ միանքամից յեր ընք կացալ, Արզուման դայուն առաջարկալ, վեր նստե: Արզուման դային էլ ասալ ա. «Ծեզ մատաղ, նստեցիք, շատ ապրիք, վեր տի դաստիրակված ըք, տափը դինջ ա, թուղեցիք ես տափին նստիմ»: Հա՛մ ասալ ա, հա՛մ տափին նստալ ( Էտ վախտը մեր թաղը ասվալտ ըրած չի իլալ):  Դե, շտեղ Արզուման դային, ընդեղ էլ հեքիաթանման պատմություննեն:
    Ալղուլիի մասին հերթական պատմությունը պտմելիս, վեր հունց ըն իլալ ուրանց բաղերը, բոստաննեն, հանդերին զարդա ցորենը (մինը մին հունու կորենձի մընչուք), էտ վախտը «սկամեյկին» կոխկին մին տաքսի ա կաղնում, Եղիշ դադայը մեչան քշանում ա: Սովորության համաձայն, մունք՝ խոխեքս  «սկամեյկան» լոխ միանքամից յեր ընք կենում, մըզանա մեծին տեղ տալու հետե: Եղիշ դադայը, վեր շատ շուտանց Ստավրապոլ ա կենում, ուրանց հարանց տոն ա ընում քինալիս, Արզուման դայուն տըսնելի հետի ա տաքսին մեր կոխկին կղնըցընել տվալ:
    Եղիշ դադայը տաքսան քըշանում ա, ուրախ-ուրախ մուտանում Արզուման դայուն, ծերքը մեկնում, պեցուր սասավ ասում. «Պարյօր, Արզուման դայի, հունց ը՞ս»: Արզուման դային տեղան յեր ա կենում, Եղիշ դադային ծերքան փռնում, ասում. «Ադա, յավաշ, ստա մեր Տիկրանին տղա Եղիշան չի՞, պարեվ Եղիշա, Աստծու պարեւ, քե մատաղ տու լավ ինիս, ջահիլ ըս, հեռու տեղա յըս եկալ»:
    Եղիշ դադայը էլի պեցուր սասավ հըրցնում ա. «Արզուման դայի, Լուսիկ տյոտան հո՞ւնց ա, առողճությունը հո՞ւնց ա»:
- Եղիշա, քե մատաղ, լոխ լավ ընք, բայց օզում ում քըզանա մին պեն հրցընիմ՝խե տի պեցուր-պեցուր ըս խոսում:
- Արզուման դայի, ասում ում, իմ հոր հնգեր՝մեծ մարթ ըս, կարող ա անջուկնետ ծընդըրացած ինի, լավ չինիս սկնալիս, տրա հետի յում պեցուր խոսում:
- Ես էլ ասում ում, տեսնաս մեր Եղիշին հինչ ա պտահալ, հիվընդացա՞լ ա, հի՞նչ ա ըրալ… քե մատաղ, էտ լավ ա, վեր փիս պեն չի պտահալ:
    Էտ քաղծր զրուցան յետը, Եղիշ դադայը «չամադանը» յոր ա օնում, քինում  ուրանց տոն, Արզուման դային էլ՝ «զարդա ցորենը տանում ա ճեղացը, վեր Էրկան Ավաքը քթեն ծիք տալավ աղե»…



                                                   ԱՍՏՈՒԾ ՔՅՈՄԱԳ ԱՆԵ
   
    Արզուման դայուն բոստանը էնքան էլ մեծ չի, վեր համեմատում ընք Համփարցի դայուն բուստանին նհետ, ուրան տարիքն ա մեծ՝ բոստանը պիհավ տալի, կարտոշկա վրելի հետի:
    Մին օր Արզման դային հենա իլալ բոստանը պիհավ տալիս, հրեվանը՝ Սիրգեյ դային (կոխկի հրեւանը վուչ, տիվերինը՝ մագազինչիկ Համեստ տոտուն մարթը) կեսօրին քինալիս ա իլալ տոն՝ «պերերիվ»: Արզուման դայուն տեսնում ա, պարեվ տամ, հըրցընում՝առողճությունտ հո՞ւնց ա, հետո թա. «Արզուման դայի, էտ լավ ա, վեր առողճությունտ ներում ա, պիհավ ըս տամ, Աստված քյոմագ անե»:
  - Հա՛,  քե մատաղ, տու հեռու շոռ տո,- ասում ա Արզուման դային,-  կլոխը կապած յալեխը յետ անում, ճկատին քռնոնքը սիրփում:


  
ԱՍԹԽԵՐ ՇԻՆՈՂԸ

    Ակուփ (Հակոբ) ապան մեր շենին ամենահեղինակավոր մարդն ա իլալ. հայերին ասած՝»ավտարիտե՛տը»: Նա մասնակցալ ա առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներին: Դյուզն ասած՝էրկու անգամ էլ թորքին թողած, նեմեցին նհետ ա կռեվ ըրալ, բայց տա կապ չօնե՝ հսալ ա Բեռլին, Ռայխստագին պատին հա՛մ ուրան անումն ա  կիրալ, հա՛մ մեր շենին անումը, եկալ տոն:
   Ակուփ ապան մեր շենին հա՛մ գրագետ, հա՛մ սրամիտ  մարթկանցան մինն ա իլալ: Ուրան մտքերը լուխճին նհետ կիսելիս ա իլալ, բայց «ռազբորկեքը» մինակ ա  իլալ ընելիս:
   Մեհետ մեր շենին ջահիլնեն ուրուր նհետ վիճում ըն, մինը ասում ա. «Ըշխարքումըս տի մին հարց չկա, վեր Ակուփ ապան կարե վուչ պատասխանե»: Ջահիլնեն կես ըն տեռնում, ուրուր նհետ մարջ (գռազ) կյամ, իհարկե՝ «մին սեղանավ»,  քինում  Ակուփ ապուն կոխկը:
    Ջահիլներան, ամենառիսկավը, աշկան դաղած  Ծիպլի Բորիկը, ասում ա. «Ակուփ ապա, վեր լուսնինգան քվթառե, հի՞նչ ըն ընելու»:
    Ակուփ ապան կլոխ ա ինգյում հինչը-հինչոց ա, քթեն տակեն ծիծաղում ա, ասում. «Կուտըրհատելուվն, ասթղեր շինին, երգինքավը մին շաղ տան, այ շան տղեք: Դյուզա, մհենգ մինակ Ամերիկան ա կարըմ տի պեներ անե, մերունք պատար հետ ըն մնացալ, բայց տրա վախտն էլ ա կյալու»:



ՕԶՈՂԸ

    Մեր հարեվան թաղումը մին Վաչո ա իլալ կընալիս՝ մաշված, բոյավ: Ինքը փիս խոխա չի իլալ, բայց մին փիս խասյաթ օնար՝ օզող ա իլալ: Էս Վաչոյին բաբոն՝ Վարթանուշ հասին, Վաչոյին կուճուր վխտանց մին պեն ա սուվըրցըրալ, ասալ ա. «Ա բալա, հուր ծերքի հինչը տեսնում ըս՝ օզե, կարող ա շաշ ինի, քեզ տա»: Դե Վաչոն էլ հի՞նչ անե, բաբոյին ասածը անե վո՞ւչ:


ԷՇ ԾԱԽՈՂԸ

     Մին մարթու մին թամբալ, հավայի զըռզըռացող, համ էլ քացի տվող էշ ա ինում: Էտ մարթը մին թուղպըկալած օր, էշը առաչն ա քիցըմ, քինում բազար, վեր ծախե, մին բաբաթ էշ ինքոնե:  Բզարին մի պուճախումը էշը կապում ա, կոխկին հըմընչ-համանչ կաղնում, ուրան հետի սկնալի ծենավ մուշտարի կանչում.«Այ լա՜վ էշ, այ լա՜վ էշ»: Օրը կես ա տեռնում, զոռավ մին երկու մարթ ըն մուտանում, էշին վընըկլխեն յեշում, թառանչ քաշում, ղրաղ կեմում: Մին մարթ իշիտարին, նամանավանդ ըրեվան խըշըփաշի տեռած  էշին մեխկ ա կյամ, մուտանում ա, թա. «Տնաշին, տնըշինու տղա, էտ ղոչաղ էշը տի ըն ծախո՞ւմ, տու տեն կաց, տես հինչ ըմ անում»: Էս իշատարը ճարը կտրած մի անգյուն ա քաշվում, կոխկան թիմաշա անում:  Էշ ծախող ախպերը ծենը կլոխն ա քիցըմ, թա.«Այ լա՜վ էշ, այ լա՜վ էշ, էշ հինչ էշ՝մին ճորու պեռնը մին դունումանց ա յոր օնում, օտել-խմելն էլ օղտի նման ա, հիբը խոտ տաս, օտում ա, տաս վուչ` սաս չի անում` տիմանում ա: Հա, մեր էշը չեմպիոն ա, չեմպիոն: Վընքըցե Լեւոն Հայրապետյանին կազմակերպած էշերին մրցույթին, վեր նախագահ Արկադի Ղուկասյանն ա, վարչապետ Անուշավան Դանիելյանն էլ ըն մասնակցալ, մեր էշը առաջին տեղն ա փռնալ, մի իշապեռնը մրցանակ ստացալ:  Այ լա՜վ էշ, այ լա՜վ էշ»:
     Էս իշատարը, վեր ուրան էշին մասին տի լավ-լավ պեներ ա սկանում, հըռըշնում ա, պռոշ-պռոշ անում, թայդի-թայդի մուտանում ա, էշին ջիլավան փռնում, թա. «Տնաշին, մին տեն կա՛ց, վեր իմ էշըս էսքան լավն ա, ծախիմ  հինչ անի՞մ, կարող ա ստանա լավ էշ ըմ  ինք օնելո՞ւ»:                                                                               



ԷՇԱՊԱՏՈՒՄ

- Արտեմ, քե մատաղ, էտ լավ ա, վեր քու հներանց հետի ջանտ յիրա քիցած տի
գործ ըս անում:
- Կուքի դայի, տո՞ւ չըս ասալ, վեր. «Փեսան հանորը էշն ա»:
- Հուվա հինչ ասում, էտ լավ ա, վեր քու հաներ շատ շուտվանից կավուչ,
բայց տու քո իշոթընըտ շարունակում ըս:

- Արտեմ, տու գրագետ տղա յըս, էտ Ադամին-Եվին պատմությունն էլ լավ ըս գյուդում, խե՞ սադանան օխծին անավ ա Եվին կըլխըհան ըրալ, մին օրիշ բաբաթ կենթանի չի ճարա՞լ, խե օխծին ա ընտրալ:
- Կուքի դայի, վեր սադանան էշին ինի ընտրած, ըսելուվըն՝ մարթը էշին խելքավըն ա ինգյալ:

- Կուքի դայի, էս Բաքվա թորքերը առավոտից-ուրուգուն ասում ըն, թա քինամ ընք Ղարաբաղը յեր օնինք, հինչ կասի՞ս տրա մասին:
- Արտեմ, քե մատաղ, հի՞նչ ասիմ, վեր էշը զըռզըռամ ա, ուրան տեղն ա նհաշ տամ, հինչքան օզում ըն, թող զըռզըռան:               

                                                                       
                                            
                                                    ՀԱՅՐՆ ՈՒ ՏՂԵՐՔԸ
     
    Հայրը ուզելիս ա իլալ ուրան տղորանցը հայրենասիրական ոգավ դաստիարակի, լավ կրթության   տա, բայց տղերքը օրիշ մասնագիտություն ըն ընտրալ, հայկականությունից էլ հռացալ՝ օշը բիդի Եվրոպա հյուլորալ: Հույսը կտրած հայրը մին օր երկու տղորանցը կանչում ա, կոխկին նստըցնում, թա. «Խոխեք օզում ըմ ծեզ մին պեն պատմիմ, ուշադրի անջուկ կալիք, վեր ծեր կարծիքը հետո ասիք»: Հայրը պատմում ա.
-  Մին մարթ շատ ար ոզում, վեր ուրան բոստանումը լավ խնձորոտ ինի, քինում ա բազարը՝տնկինե ըռնելու: Ծախողը ասում ա. «Հատուկ սորթի խնձորի տնկինե ա իլալ, լոխ ծախալ ում, էրկու հատ ա մնացալ, ղրաղ ըմ տիրալ, վեր տանիմ տոն, բայց տեսնում ըմ շատըս օզում, քեզ ըմ տալու, տար տնգե, փիշմընելու չըս»:
     Էս մարթը տնկինեն յոր ա օնում, պերում բոստանին ամենալավ տեղը տընգում, հատուկ խնամում: Տարինեն անց ըն կենում, մի գարնան օր էտ ծառերը ծաղկում ըն: Էս խեղճ մարթը ծաղեգներին յիրա կլոխ ա ինգում, վեր տնկինեն գիլասի յըն. Ասած մեր ագրանոմ Ավետիսը՝հիբրիդային հատուկ սորթի գիլասի:
    Հայրը պատմում ա պրծընում, մին լավ թառանչ քաշում, տղորանցը հրցընում.
«Խոխեք, վեր տուք ինիք էն մարթին տեղը, հի՞նչ կանեիք»:
Տղորանցը մինը ասում ա. «Ես գիլասի ծառերը կպուկիմ, թող անիմ, քանի վեր տնկինե ծախողը էտ մարթին փիս խափալ ա, երազանքներին յիրա քար քիցալ»:
Էն մին տղան էլ ասում ա. «Ես էլ գիլասի ծառերը կպուկիմ, մարթը խնձորի յա լի օզալ: Հետո նորից երկու խնձորի կպիրիմ, տեղը կտնգիմ: Էտ մարթը շատ մեխկըս եկավ»:
- Խոխեք, պա ես ծեզ նհետ հի՞նչ անիմ, ասած մեր պապերը՝ աշկումըս մազ ա փսալ, մինչեւ ծեզ մըծըցրալ ըմ, իմ չկատարված երազանքներիս նհետ հի՞նչ անիմ…
                                                                 


                                                ՊՈՆՉԻԿ

- Ադա, Սուրե՛ն, խե՞ իմ ըխճըգանըս, վեր զոռավ մին մեշուկ ալիրի քշեռ օնե, ասում ըս պոնչիկ:
- Սոնա բիբի, խե՞, սըմկաչոր տված պոնչիկ չի՞ ինըմ: 



ԿՐԵՍՏ-ՄՐԵՍՏ
   
    Մին քանի տարե առաջ, մինչեւ ազգային-ազատագրական շարժումը սկսվելը, վեր ռուսերենը մեր «մայրենի» լեզու ա իլալ, հարեւանս քեցալ ա ավտոբազան, վեր ավտոբուսի շոփեր գործ անե:   Դե, թա ընդեղ հուր ա «յեշալ», հուց ա «յեշալ», հինչքան փող ա տվալ, կարճ ասած, գործի ըն ընթունալ: Նաչալնիկը ասալ ա, վեր  էքուծվանից գործի յա, ավտոբուսը հենա պադրաստ, բայց տրաֆարետը կավուչ, պիտի մին լավ տրաֆարետ կիրել տա, տյուս կյա գործի: Հարեւանս քեցալ ա տրաֆարետ կիրողին կոխկը, մին «ԽԱՉՄԱՉ» տրաֆարետ զակազ տվալ, եր կալալ, գյառ-գյառ նիմըտալ նաչալնիկին կոխկը: Էս նաչալնիկը, վեր տեսալ ա հայերին տառերը, զարմացալ ա. «Ա տնաշին, մհենգ հուվա՞ հայերին կարթում, տու գուդում չը՞ս, վեր մեր պետական լուզուն ռուսերենն ա, տար փոխե, ռուսերեն կիրել տո»:
    Հարեւանս, ճըրըկտրե, նորից ա քեցալ տրաֆարետ կիրողին կոխկը, ասալ, վեր ռուսերեն կիրի եւ հինչ կիրի:
    Կես ժամից հետո տրաֆարետը ծերքին նի ա մտալ  նաչալնիկին կաբինետը, ուրախ-ուրախ տրաֆարետը  տիրալ սեղանին: Էս նաչալնիկը վեր կիրածը տեսալ ա, աշկերը շիլդի ա տեռալ, աշկինեն հանալ ա, աշկերը դյուզուցըրալ, նորից յեշալ, ասալ.«Հա լի, հա՝ KРЕСТ-МРЕСТ»: 
   Էտ օրվանից մինչեւ էսօր հարեւանս մարշուրուտնի տաքսի ա քիշում, երեւի նրա հետի, վեր մեկան մինչեւ քսանմեկ կիրելի հետի  պետական լուզուն պետք չի կյամ:



ՊԱՐԶ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
   
   Անուշը կուճուր վախտը սիպտակ, թոփլիկ խոխա յա իլալ: Էնքան նուրփ ա իլալ դիմագծերը, վեր տեսնողը ուրան անա անկախ ըսելիս ա իլալ՝ «Պուշոկ»:  Անուշը խեսելն ու ման կյալը  մին տեղ ա սկսալ: Վեր պատար մծացալ ա, մին րոպե սուս ընելիս չի իլալ, սաղ (ամբողջ) օրը խուսելիս ա իլալ, հարցեր ա իլալ տալիս:
    Մե հետ, հայաթումը խաղ ընելիս, մին կնեգ Անուշին տեսալ ա, մուտացալ, ասալ. «Հի՜նչ լավ խոխա յա, բալիկ, անումըտ հի՞նչ ա».
- Իմ անումըս Անուշ ա, բայց իմ մամաս ինձ Ճիճի էլ ա ասում, օրը մին քանի հետ ինձ ասում ա՝ Ճիճի, սուս ըրա,- ասում ա Անուշը:
   Մին օր էլ մեր Անուշին հորեղբայրը, Անուշին կոխկին նստըցնում ա, ասում, վեր ինքը ամենախելունք խոխան ա, լուխճին ասածը սկանում ա, տրան հետի էլ օզում ա ուրան գումարում-հանումը սըվուրցընե:
- Անուշ, վեր քեզ էրկու խնձոր ինի, էրկուսըն էլ ես տամ, հինչքա՞ն կտեռնա:
- Օզո՜ւմ չում:
- Պա վեր քեզ իրեք խնձոր ինի, մինը ծերքատ  յոր օնիմ …
- Լաց  ըմ ինելու:
   Տի յել Անուշին  մաթեմատիկա սվուրցընելը ստացվում չի, բայց վեր քինամ ա դպրոց՝ ուրանց դասարանին լավ մաթեմատիկա  գիդացողներան մինն ա տեռնում:                                                  

                                                  

ՆՈՐ ԿՌՔԸՆԵ

- Կուքի դայի խե կռքընետ քիցում չը՞ս, հինչքան գյուդում ըմ, տղատ էլ զուբնոյ ա,- ասում ա թոփալ Արտեմը,-քեթը ժընդռնում, սպասում, թա Կուքի դային շտըղան ա «կծելու»:
- Է՜, ա թոշերը փոս ինգած խոխա, սկի իլածին ռեխը կարում չըմ հըվաքիմ, նորը քիցիմ ում հի՞նչ անիմ:
                                                        


ՓԱՆՋԱՐԱ

- Կուքի դայի, պատճառը վերն ա՞, վեր մեր հայերին մեչին շինարարնեն էտքան շատ ըն:
- Տնաշին հունց չինին շատ. խոխա վըխտանց Սայաթ-Նովա յըն սկանում՝ «Աշխարհս մին փանջարա յա», տրա հետի յել մարթա մին չոտկ ըն յոր ոնում, ուրանց հսնելիս փանջարան կրասկա տամ, տի էլ ուստա յըն տեռնում:



ՀՐՍԱՆԵՔ Ա, ՀՐՍԱՆԵՔ

- Ադա, Սաքո, խե՞ տի շուտ-շուտ ըս  փըսկվիս, ըրվաս ա տեղ մի պեն կա, վեր  մունք գիդաս չընք:
- Կուքի դայի, վեչ մին պեն չկա, ամա թազա հառթնը լավ ա ինիս:
                                                   
                                                         * * *                                             
- Սիրգեյ, քե մատաղ, խե՞ փսիկվըս չըս:
- Է, Կուքի դայի, հինչ ասի՜մ՝ լավը կյաս չի, փիսն էլ ես չըմ ուզիս:
                                                  
                                                      * * *                                            
- Ժորա, տարիքիտ յեշած՝ շատ ջահիլ ըս ըրվամ, երեւի կնեգըտ քեզ լավ ա պահում:
- Կուքի դայի, գյուդում չըմ կնեգըս հունց ա պահում, հանց ա աճըս ա կաղնալ:
                                                 
                                                       * * *                         
                                                          
- Սուրե՞ն, ա՛տնաշին, հասկացինք խեյ ըս կնգանտ տուս քիցալ, առե շատ էլ լավ ըս ըրալ, պա խե՞ ըշխարքես ըխճըգերը թողալ ըս, քեցալ քու քենու օզալ:
- Կուքի դայի, քզանա հինչ կեղիմ՝ իմ զեմքուչու յիրա զոռավ ըմ սվերալ:
                                                              


ՏԶԱՆԸ

     Մին ըրեւոտ օր ղլեչի Միշան, մին մեշուկավ կարած սումկա ծերքին, քըշանում ա շինամաչ: Մին քանի տոն անցկացած կուճուր խուխու բըղբըղոց ա սկանում, մուտանում ա, յեշում, տեսնում մին ուզուն-ախմախ ուրան տղեն ճըպատավ թակում ա:
Ասում ա. «Ա դանգլա, էտ խուխեն խե՞ տի յս անում, պուրթ ըս թակում, կարո՞ղ ա քու խոխատ չի»:
- Միշա դայի, հունց չի՞ իմ խոխաս, մի՞ն լավ յեշի,- ասում ա էտ մարթը (անումը կիրում չըմ, վեր քեփին նի չի կյա):
-  Դե վար քու խոխատ ա, սկի իրավունք չոնիս թակիս՝տեսած կա՞ս տզանե ծառին տակին «Անտոնովկա» խնձոր ինի վեր ինգած:



ՈՒՇՈՒ

- Ախճի, Սոնա, խոխատ առավոտ-առավոտ մին մեծ սումկա մեշկը քիցած, էն շտե՞ղ ա քինում:
- Պարապմունքի յա քինում, Զառի բիբի, պարամունքի, քինում ա «ուշու» սըվերե, վեր տղամարթ տեռնա:
- Ախճի, ուշունց սըվրելի հետի էլ ըն պարապմունքի քինո՞ւմ, հալա փող տալիս էլ կինիք: Պա վեր տի յա, թող կյա մեր Ասլանին կոշտը, առանց փողի էլ էտաժ-էտաժ ուշունցնե սըվրցընե, բայց տղամարթ տեռնալը խոսկ չըմ տամ:



                                                            ԹՈՒԽՍԸԿԱՆԸ

     Մուքի դային մին թուխպըկալած օր, մին հավի ճոտ ա յոր oնում, քյինում մելիքին կոխկը: Մելիքը Մուքուն ընթունում ա, բայց շատ ա զարմանում, վեր ծերքին մին տըզըթեւած հավի ճոտ ա տեսնում, ծիծըղելավ ասում ա.
   - Ա տնաշին, քեզ մին բաբաթ վերցակ չի իլա՞լ, յոր ոնիս կյաս մելիքին պալատը, էտ ճոտը պերալ ըս հի՞նչ անիս:
    - Մելիքն ապրած կենա, էս ճոտին ստի մել յեշիլ, ստա օրիշ ճոտ ա, պերալ ում, վեր  ես նա տու միասին թոխսը տինինք:
    - Մուքի դայի, տարիքըտ հարգում ըմ, տրա հետի էլ ներում ըմ, բայց ճոտը ճոտ ա` օրիշը վերնա, ա տնաշի՛ն, ավելի հիշտ ա մի բաբաթ վերցակ թոխսը տինինք, քան էտ՝ հալա ծու չածած հավին ճոտը:
   - Մելիքն ապրած կենա, ես էլ ըմ լի տի ասում, պա վեր տի յա` մեր շենումը մին բաբաթ տղամարթ չի իլալ, վեր կոխկի շենան ըս մին խոխա պերալ, մեր շենին յիրա գյուղապետ տիրալ:
     Մելիքը  քահ-քահ ծիծաղում ա, գործավարին կանչում, հրամայում, վեր շենին  գյուղապետը շենան մին հարգված տղամարթու տինին: Հետո մելիքը Մուքի դայուն պերած ճոտը յոր ա օնում, ծիծըղելավ ասում.
    - Մուքի դայի, էս ճոտն էլ թող կոխկիս կենա, ըսելու ըմ լավ պահին` հընդրած ցորեն ուտուցընին, մեչ ըրած ճուղուպուր տան: Վեր թոխսը կյալի վախտը կյա, կընչելու վըմ՝ կյաս միասին թոխսը տինինք:
     Մուքի դային մելիքին անա նվեր ստացած վերցակը կըռնըտակին տիրած, ուրախ-ուրախ քինում ա ուրանց շենը:                                 


                    
                                                    ԽՈՍՔԸ
   
     Յաշա դադայանց  «սկամեյկին» մին քանի խոխա Յուրին (Կուճուր Յուկա)  կուխկեքավը նստոտած, նրան առաջադրանքն ընք կատարում: Էս անքամ տյասը (դասը) գրականությունն ա ինում՝ «Հու վեր կարե էրկու նախադասություն ասե, վեր բառերը ամենախրեգը ինի, նա էլ հաղթում ա»: Խոխեքը հերթավ էրկու նախադասություն ըն ասում, Յուրան ուշադիր սկանում ա, թա. «Չէ, ըրվամ ա՝ ծեր տասերը լավ չըմ սվըրցընում: Դե սկացիք, սվըրեցիք»: Լոխ սուս ընք անում, Յուրան ասում ա.
-Ի (տուր):
- Կա (վերցրու):
  Գրականության տյասը պրծընում ա, խոցան մինը ջուբան մին բաբաթ կտոր հաց ա տյուս օնում, սկսում օտելը: Յուրան ասում ա. «Ա  շընըկոտե՛գ. էտ հի՞նչ ըս օտում»: Էտ խոխան (վեր կախ էլ տան, անումը կիրել չում) ասում ա. «Պավլիդավ հաց»: Յուրան ասում ա. «Ա մոզի, պավլիդա չի, պավիդլա յա: Էտ էլ են չի տեռնա, վեր պակնիշկին պաբնիշկա յըս ասում»: Էտ խոխան ասում ա. «Երկու բառ ա լի, վեր ըսելիս ղաթումը շղվըցնում ըմ»: Յուկան ասում ա. «Ամեն բառ պիտի ուրան տեղը օգտագործիս: Վեր ասածնես մըտըրնետ  կենա, տա լուխճին ա վերաբերում, խոխե՛ք, սկացիք՝ մին պեն էլ պատմիմ»:
    Կյուլը հեն ա ինում տոն շինելիս, աղվեսը մուտանում ա, հրցընում. «Կյուլ ախպեր, էտ տոն ըս շինո՞ւմ»: Կյուը ասում ա. «Հա՛»: Աղվեսը ասում աՔացի տամ, ճըղճըղա՛»: Կյուլը աղվեսին հետան ա պրծընում, բայց կարում չի փըռնե: Տի մին քանի օր աղվեսը կյուլին ներվերը օտում ա, վերչը, կյուլը քյինում ա առյուծին կոխկը բողոք՝ լոխ հունցը իլալ ա պատմում: Առյուծը ասում ա. «Վեր մհենգաց յետը կյա, հըրցընե, ասիս վուչ՝ «հա», կասիս «այո»»:
    Էքսը օրը, առավոտ-առավոտ, աղվեսը կյամ ա, կյուլին ասում. «Վերչը, որոշալ ըս տոն շինիս լի՞»: Կյուլը ասում ա. «Այո»: Աղվեսը ասում ա. «Էտ առյուծն ա ասա՞լ»: Կյուլը ասում ա. «Հա՛»: Աղվեսը ասում ա. «Քացի տամ, ճըղճըղա՛»:
- Էնպես վեր, խոխեք, սօրվա տյասը լավ մըտըրնետ պըհեցեք, ամեն բառ դյուզ ըսեցեք եւ տեղին ըսեցեք,- ասում ա Յուրան:





                                                           ՅՈՒՐԱ

    Մեր թաղին ամենասիրելի մարթկանցան մինը, վեր հա՛մ մեծերն ըն իլալ հարգելիս, հա՛մ կուճուրնեն՝ Յուրան ա (Կուճուր Յուկա) իլալ: Խոխա վըխտըրներիս Յուրան զոռավ մեր բոյին ա իլալ, բայց դիմագծերին յիրա ըրվալիս ա իլալ, վեր տարիքավ շատ ա մեծ: Դե հո՞ւնց չինի մեծ՝ մեր հորանցը տարիքին ա իլալ:
   Յուրան մեր թաղին խոխոցը «կապիտան կամանդան» ա իլալ( հունցը վեր Յաշա դադայըն ար ասում ): Ամեն օր ուրան կլխեն ա իլալ հըվըքելիս, մին նոր պեն սըվրցընելիս: Էտ էլ ասիմ՝ հա՛մ՝ լավ, հա՛մ՝ փիս: Դե, յանի հո՞ւնց չի փիս՝ «սեկա» խաղանելը ինքն ա մեզ սըվրցըրալ, սաք-սաք ուշունցնեն ինքն ա մեզ սըվրցըրալ, բայց լավ պեներ ավելի շատ ա սըվրցըրալ:
   Մին օր, Յուրին կոխկին խոխոցավը հվաքվում ընք, ուրանց «սկամեյկին» նստում, Յուրան մեզ հերթական պենն ա սըվըրցնում՝ օխտը հոքու հանձնարարում ա՝ մարթա մին ձայնավոր ընք յոր օնում, էրկու րոպե «արտասանում»: Յուրան էլ «Պոբեդա» ժամացույցին ա յեշում, վեր կլխա ռադ չանինք, հանձնարարությունը ժամանակին կատարինք: Էտ ղըլմըղալին վախտը մին միջին տարիքի կնեգ ա մեզ մուտանում, ստիպված ընք ինում սուսը անինք: Էտ կնեգը Յուրին անա հըրցընում ա. «Խնթրըմ ում ասիք, էն մեծ կնգանը անումը հի՞նչ ա»: Մեր նստարանան պատար տիվեր, ուրանց տանը դըրբըզեն ըռաչին, Զառուն բաղան պերած մին մեծտափլակ քարու յիրա, Աննա հասին ա ինում նստած, ճաղ ընելիս: Աննա հասուն թոռնը՝Վալոն(Վալերիկը, Ալին) օզում ա թա անումը ասե, Յուրան սուսավ ա անում, ինքը ասում. «Անթառամ տատի, բայց տու կարող ըս Անթառամ տյոտա ասիս, տարիքտ թույլ ա տամ»:
   Էտ կնեգը քինամ ա Աննա հասուն կոխկը, դե պարզ ա հինչ ա ասումԱննա հասին կամանց-կամանց տեղան յեր ա կենում, ճաղերը տինում քարին, ծերքը պահում ճկատին թուշավը, թա. «Հե Յուրա, սկանո՞ւմ ըս, իլած բոյըտ էլ ե՛ս թաղիմ»:
     Յուրան ամենաշատը կըզնըվելիսա իլալ, վեր ուրան բոյին «նի կյալիս ըն» իլալ: Հունցը վեր ասում ըն. «Շներին կապե…»:
- Վե՛, սկացի՞ք հինչ ասի՛ց, հա՞, դե վեր տի ա, ես քու
    Յուրան մեզ հինչքան ուշունց ա իլալ սըվըրցրած, հերթավ սկսում ա ասելը, բայց կեսումը Վալոն՝ Աննա հասուն թոռնը, ասում ա. «Ա դե բոլա լի՛, Յուկա՛, էտքան ուշունց ըս տվալ, սերտըտ հվացալ չի՞»:
Ծենըտ կըտրե, հալա ուշունցներիս կեսը կենում ա,- ասում ա Յուրան,- խռաված խուխի նման յեր կենում, քինում տոն:                                                                                           

                                             ՍՏՐՈՅՄԱՏԱՏԵՐՅԱԼԸ

     Մուքի դային կնգանը տանում ա հիվանդանոց: Բժիշկը անալիզներին թուխտերին տես ա յեշում, տեն ա յեշում, ասում. «Մուքի դայի, կնգանըտ լեղապարկումը բոլ-բոլ քարեր կան, յլարդըմն էլ մի խիլա ավազ, հի՞նչ անինք»: Մուքի դային բեղին տակին ծիծաղում ա, բժիշկին ասում. «Քե մատաղ, տու քու գործըտ ըրա` էտ ստրոյմատերյալնեն տուս տոք, մին խաշար տեղ թուփ ըրա, ես քինամ մի տնատեղ յեր օնիմ, մի մաշին ցեմենդու հոքս անիմ, հետո կյամ հա՛մ մեր հարթնանը տանիմ, հա՛մ ստրոյմատերյալը՝  նոր տոն շինիմ»:



ԱՄԱՆԸ

- Ադա Արտյուշա՞, խոխա վախտըտ հասկացե՝ խորագըտ վեր կերալ ըս պրծալ, ամանըտ հացավ մաքրալ ըս, վեր կնեգըտ նախշուն ինի, մըհենգ հիչո՞ւ հետի յըս տի ջանըտ յիրա քիցած մաքրում, հինչը կամ՝ է՛ս ըմ, կարող ա՞ միհենգանց յետըն ըմ նախշուն տիռնական:
- Է՜, ա կնեգ, դարդերըս ուրուր մի տալ, ամանը մաքրում ըմ, վեր գոնե քըզանա յետինը ղաշանգ ինի:



                                                           ԷԼԵԿՏՐԻԿԸ

    17 համարի մարշրուտնի տաքսուն շոփերին մուտանում ա մին մարթ, թա.
 - Բըրատ, էտ մաշինդ Էնգելսը, հա՜,  մհենգ ասում ըն Ալեք Մանուկյան, քյինում ա՞:
- Չե՛, ախպեր, Հեքիմյան ա քյինում, վերչումն էլ՝ առաչվա Շտաբը:
- Դե վեր տի յա, պատար էլ կըլխըվեր քինա:
Շոփերը օզում ար, թա քըշանա, «հաշիվը մաքրի»,  պասաժիրներան մինն ասում ա. «Վարպետ, էտ բալամին ֆազին մինը քեցած ա, ախպոր պես, մաշինդ քշի քյինանք, առանց էնա՝ ուշանում ընք»:
     Շոփերը միացնում ա մատորը, մին քանի մետր քիշում,  հըրցընում. «Ախպեր, էտ մարդանմանին տու ճինանչու՞մ ըս»:
- Չե ախպեր, ես էլեկտրիկ ըմ, որպես  մասնագետ ըմ ասալ,- ասում ա պասաժիրը:



ՓՈՂԸ

 Գրականության տյասին դասատուն հըրցընում ա.
- Խոխեք, հո՞ւվա  մեծ` Թումանյա՞նը, թա՞ Չարենցը:      
- Մեծը` Մարտիրոս Սարյանն ա,- ասում ա բուխալտեր Վաղոյանց Բախշին:
- Արա, ա՛յ ախմախ, Սարյանը հի՞նչ կապ օնե մեր գրականության տյասին         
 նհետ: Տու գյուդում չըս, վեր Սարյանը նկարիչ ա իլալ: 
- Ընկեր Առաքելյան  ես գյիդացալում, թա հայկական դրամին մասին ըս հըրցընում:
                                              


                                        ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ  ԸՆ

     Մարշրուտնի  տաքսի ըն նիմըտնում մի քանի ջահիլնե, հերթավ շոփերին  ասում. «Բարեւ,  Բուբուշ, բարեւ Կոճակ, բարեւ Կանդազ, բարեւ Չախմուր, բարեւ Ոզնի»:
    Մին տարքավ մարթ շոփերին ասում ա. «Վարպետ, խե թողո՞ւմ ըս, էտ ջահելնեն քեզ վիրավորին»:
     - Վիրավորում չըն, հայրիկ, մեր քաղաքին տղերքն ըն՝ հերթով ներկայանում ըն:                                             


                                               
                                            ԱՅՐԱԴՐՈՄ

Գայիշնիկը մարշրուտնի տաքսուն շոփերին կըղնըցնու ա, թա. « Չնախատեսված տեղում կըղնըցնելու հետի քեզ բիդի շտրափ անիմ»: Բազմափորց շոփերը ջահիլ գայիշնիկին վընըկլխեն ուշադիր յեշում ա, հետո ասում. « Ա տնաշին, կարող ա՞ մաշինս սամալյոտ ա` այրադրոմումը չըմ կղնըցրալ, պա հի՞նչ անիմ` իմ այու թայ մեծ կնեգ ա, օզում ա  հենց ստեղ քշանա, պա հարգինք վու՞չ»:
                                              


ԱՆՈՒՄԸ
-           Անումտ հի՞նչ ա:
-           Ջումշուդ:
-           Ինձ վեր տի  մին անում ինի, սաղ օրը կխմիմ, քեֆ անիմ:
-           Հինչի՞ հետի:
-           Վեր  մնաս ինգի, թա հինչ դաժան անում օնիմ:
                                           


                                                         ԹԻԹԵՐՄԱՂԸ

        «Կուրիլկումը» հըվաքված զրուց ընելիս ըն ինում, մոտանում ա Ծիկռի Վլադիկը,  «սերյոզնի վիդավ» հըրցընում. «Ջիվան, կարող է ա՞ տանը ցվետնոյ, 6/9 չափսի նկար ինի»:
-           Վեր ինի էլ վուչ, քըզհետի պատրաստ ըմ մհենգ էլ քինամ նկարվիմ, հինչի՞ հետի ըս օզում:
-           Օզում ըմ մեր  մոշի վարենուն բանկան նըստա տամ, վեր խոխեքը վախին, սրտաճաք ինին, օտին վուչ:
-           Արա, ա՛յ թիթերմաղ, տու էլ ըս խոսո՞ւմ, 50 սանտիմետր ծյունին կլխավը վեր  ման ըս կյամ՝ վընըհետքերտ ըրվամ չի:



                                                     ՍՏԱԴԻՈՆԸ

     Կոնդենսատորների զավոդի դիրեկտըրի  քարտուղարուհի՝ Կարինան, Ջիվանին շուլուղավ ասում ա. «Կըլխավս շոռ տաս տու էլ, ծեր էլեկտրիկնեն էլ»: Ջիվանը ասում ա. «Կարինա, էլեկտրիկնեն գյուդում չըմ հինչ կասին, բայց ես ավելի լավա էս 125 կիլովանուց, մինյատյուռնի ջանս յոր օնիմ ստադիոնավը իրեք-չորս կրուգ տամ, քան քու կըլխավտ մեհետ շոռ տամ»:
                                                      
                                                                ***
- Քըզանա հինչ կեղիմ, էս վերչերս կընընչեղեն շատ-շատ եմ օգտագործում:
- Առանց ըսելու էլ խասյաթիտ յիրա ըրվամա:  



                                                              

                                                               ***
Նոր սերունդի մին ջահիլ ստեփանակերտցու  անա հըրցընում ըն.
- Տուք պատրաստ ը՞ք կռեւ ընելու 9-միլիոնանոց Ադրբեջանի դեմ:
- Պատրաստը պատրաստ ընք, մինակ գյուդում չըմ, էտքանը շտեղ ընք  թըղելու, սաղ վեղերը սեփականաշնորհված ա:





                                                      ԻՐԵՔ- ԻՐԵՔ
    
      «Ռոսիա» կինոտեատրումը «ինդիսկի» կինո յա ինում քինալիս: Գազաննեն հանգիստ նստած, յեշում ըն: Կինոյին էն ամենաթունդ վախտը նապաստակը կյամ ա, լյուսերը վառում, թա. «Սիրելի գազանիկներ, եթե օզում ըք կինոն մինչեւ վերչը տեսնաք, դավայ,  մին-մին մանեթ հըվըքեցիք»:
     Էս գազաննեն զարմացած ուրուր ըն յեշում, պատար շուխուր անում, հետո  մին-մին մանեթ հըվաքում, տամ նապաստակին: Նապաստակը լյուսերը հինգըցնում ա, կինոն շարունակվում ա: Տի մին քանի օր նապաստակը գազանների ներվերին հաշվին քեփ ա անում: Մին օր էլ, վեր նապաստակը լյուսերը վառում ա, թա փողերը հըվաքե, կյուլը ասում ա. «Նապաստակ, ինձ ղաթան տյուս կալ»: Նապաստակը ասում ա. «Է՞լ հու չի օզում մին մանեթը տա»: Իրեք աղվեսը, երկու բորենի,  չորս չաղալ, օխտը դիկաբրազ միասին ասում ըն. «Ախպեր, մունք էլ չընք տամ»: Էտ վախտը կինոմեխանիկին ակուշկան պեցվում ա, առյուծը կլոխը զոռավ տյուս ա օնում, նապաստակին ասում. «Էտ չախկալներին անա իրեք-իրեք հըվաքէ»:



ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ

     Մեր շենումը ամենաէրկան բոյավը Ծիպլի Երվանդն ա իլալ: Բոյը վեր էրկու մետր ա տեռալ, Սաթենիգ այան ասալ ա. «Ծեր կըլխավը շոռ տամ, ծոռնանըս բոյը էլ չափիք վուչ, հինչքան չափում ըք, էնքան՝իրկընանում ա»:  Էտ օրվանից Երվանդին բոյը էլ չափալ  չըն, թողալ ըն՝հունցը կա, տի էլ կենա:
     Էս մեր Երվանդը վեր քեցալ ա բանակ՝ եկալ, փըսըկվելի վախտն էլ նհետն ա եկալ: Ուրան բոյին ախճիգ մեր շենումը շտղա՞ն ա: Ճարը կտրած, Երվանդը քեցալ ա հըրեվան շենը, ման եկալ, մին ըխճըգա հավան կացալ,  եկալ տոն, թա. «Ապա,  ասածըտ ըրալ ըմ, Բուլդի Բորիկին ըխճըգանն ըմ հավան կացալ»: Ապան ասալ ա.
- Ա քե մատաղ, Բուլդի Բորիկին ըխճըգանը հինչի՞ն ըս հավան կացալ, բոյը զոռավ քու սըրտըքթոլատ ա տամ:
- Ապա, տու չը՞ս ասալ՝ընտրե չարյաց փոքրագույնը: Ես էլ տի ըմ ըրալ, մեր էրկու շենին ամենակարճ բոյավը Բուլդի Բորիկանց Շողիկն ա:
    Շուլուղը տեն, Ծիպլի Երվանդն ա Շողիկը մին քանի ամսան յետը փըսակվալ ըն: Մհենգ մեր շենին  ամենաօրինակելի ընտանիքը ուրանցն ա:




ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆ

     Մուխան դային, էրկու մեշուկ կարտոշկա, մին կես մեշուկ լոբի էշը պեռնած, պերում ա քաղաք՝բազար: Կարտոշկան (Չանախչվա սորթան) հիշտ ծախվըմ ա, լոբին էլ(Քարին Տակա սորթան) պատար իժան տամ ա մին սպեկուլյանտի (մհենգվա լուզվավը ասած՝ձեռներեցի), կեսօրին   յիրա առուտուրը պըրծընում ա, էշին ըշկըմաչին յեշում ա, ասում.  «Ա էշ էրկան վախտ ա ես նա տու կյամ ընք Ստեփանակերտ՝բազար, յետ տեռնում, էս անքամ եք քինանք ափկոմին առաչը՝Լենինին հրապարակը, տեսնանք հինչ կա, հինչ չկա»:  Առանց էշին համաձայնութունը ստնալու, Մուխան դային էշին ջիլավան փռնում ա, առաչ ինգյում: Կամանց-կամանց կյամ ըն, հըսնում հրապարակ: Մուխան դային տես ու տեն ա յեշում, օզում ա Լենինին արձանան մուտանա, բայց էշին նհետ հմանչում ա: Ճարը կտրած էշը տանում ա կաֆե «Սպորտին» կոխկին  մի տոնածառա կապում, ինքը մինակ քինում Լենինին արձանին կոխկը: Դե Լենինն էլ հինչ Լենին՝ բոյավը մին կաղնած, փափաղը մին ծերքումը ճմռթած, էն մին ծերքավն էլ  պենջակին կոխկան փռնած, Մուխան դայուն տիյերան-տիվեր ա յեշում, երեւի քթեն տակեն էլ ծիծաղում: Մուխան դային Լենինին նհետ լուզու ճարած վախտը, մի մելիցա մուտանում ա ասում.
- Քաղաքացի, էն էշին տարը տու ը՞ս:
- Քե մատաղ ես քաղաքացի չըմ, շինացի ըմ, դհետանըս էլ հի՞նչ շինացի, վեր  էշ չինի:
- Քաղաքացի, տուք իրավունք չոնիք էշը պերիք քաղաք, հրապարակ, ինքն էլ Լենինին հրապարակը, ծառան կապիք, շուտ քինա յետ ըրա, մինչեւ մին քանի րոպեն Գեւորքովը կյալու վա գործի, էշըտ վեր տեսնա ինձ գործա տյուս ա քիցելու, քըզ էլ շտրափ անել տա:
- Ա քե մատաղ, յանի Գեւորքովը էշ տեսած չի, հինչքան էլ գյուդում ըմ նրա կնեգն էլ ա թորք:
- Դայի, դե տու արթեն օրիշ զրուց ըս անում, եք տղամարթվաչի էշըտ յետ ըրա, համ քու կլոխըտ ըզադե, համ էլ ինձ թող ծառայողական պարտականութունս անիմ:
- Ա տնաշին, էտ խե մինակ իմ էշըս ըս  տեսնում, էն բոլ-բոլ գոլոբնեն տեսնում չըս, վեր հենըն էշիշ կոխկեքավը տեռած՝ յա նահանք հեյվան, յա իմ էշըս:
- Դայի, նահանք խաղաղության աղավնինե ըն:
- Հասկացի վուչ, կարող ա իմ էշըս կռվի յա ծիք տամ,- ասում ա Մուխան դային, թունթուրելավ կյամ էշը յետ անում, հուլորվում  Լենինին փիս-փիս յեշում, էշը նըստում, տի յել խռաված քինում ուրանց շենը:
  








ԽԸՆԸՄԱԽՈՍ
  
   Մին երեսուն տարի առաչ մեր քաղաքը ամեն տարի ցիգաննե, բոշեք, մաղ կապողնե ըն իլալ կյալիս: Ցիգաննեն, քաղաքին կոխկին, ուրանց հետի մին հարմար տեղ «պալատկա» ըն իլալ վեր թուղելիս, լուսը պիցվելան նհետ ըխջըգերքն ու կնանեքը քաղաք ըն իլալ կյալիս, պտահած մարթու կըղնըցնելիս, քուծուծու նման նըստա կընալիս, ռուսերեն ըսելիս. «Թող բախտիտ յեշիմ»: Բոշեքն էլ, մաղ կպողներին նհետ տըռնըտոռնն իլալ ինգելիս հա՛մ փայ հըվըքելիս, հա՛մ մաղ, սաղունձ ծխելիս:
    Տարինեն անց ըն կացալ. ցիգաններին, բոշոցը, մաղ կապողներին փոխարինողնե ըն յեկալ. տահանք կրոնական աղանդնեն ըն՝ «Արթնության կրակը», «Ռեման», բապտիստնեն, ադվենտիստնեն, «Եհովայի վկանեն»: Էս վերջին աղանդը ցիգաններին, բոշոցը, մաղ կապողներին ըրածնեն մին դունումանց ըն  անում, մնըցածին հետի մին խրեգ պեն թողում: Թա հվատում չըք, ուրեմն մեր քըղաքումը իլալ չըք եւ հաստատ սկացալ չըք, թա հունց ըն էտ թազա ցիգաննեն Աբո դայուն տոն խընըմախոս եկալ:
    Մին ամեռնը օր Աբո դայունց տոռնը թակալըն: Յեր ա կացալ, տոռնը պեց ըրալ, տեսալ չորս հոքի՝ էրկու կնեգ, էրկու տղամարթ (դե պարզ ա՝ «Եհովայի վկանե»), մղակումը կաղնած: Ասալ ա. «Պա հինչ ըք գյուդում, թա մունք էլ ծեզ ընք սպասում, յեկիք, նիմըտեցիք»: Սրանք ուրախ-ուրախ նի ըն մտնում տոն, Աբո դայուն առաջարկած աթոռներին նստում: Նա հարթնանը՝Լիլիթին ասում ա. «Ա հարթնը սկզբի հետի մին-մին չայ պեր, խմինք»:
Աբո դային ղունաղներին ասում ա.
- Շատ էլ լավ ըք ըրալ, վեր մեր տոն խընմախոս ըք եկալ, եկալ ըք մեր Վալյին տանիք: Դե ծըզանա հինչ կեղիմ՝46 տարի ա իմ հաշվիս պահում ըմ, հալա գործ ըրած չի, տաբելավ փող ստացած չի: Մեր տանը քրեհը, լյուսին, գազին, ճիրին փողը հալա տուված չի, օրն էլ 2 ժամ տելեփոնավը խոսում ա՝»Ղարաբաղ Տելեկոմին» տեղը գյուդում չի:
- Բայց մունք տրա հետի չընք եկալ,- ասում ա ղոնաղներին մեչին թոփալ տղամարթը:
-  Ծենըտ կտրե՛, պա հինչի՞ հետի ըք եկալ, թա խընըմախոս չըք եկալ, մեր տանը հի՞նչ ղալաթ ըք անում: Դե, ե՛ր կացիք շալա-քուլանետ հըվըքեցիք  մեր տանան սիրփվեցիք, էլ օշըրնետ դիբետ չի պահիք:
    Ղոնաղնեն յեր ըն կենում, առանց «հա»-ն ու «չէ»-ն գիդալու, տյուս կյամ, քինում:
Տի յել Վալյա տոտան տանն ա մնում:



ԿԱՏՈՒՆ

    Առաքել դայունց Համոն ըխպըհարումը մին սիրուն  կատվի ծեք ա տեսնում, փռնում  պերում տոն: Կնեգը՝ Նազիկը, վեր ծեքը տեսնում ա, սասը կլոխն ա քցում.
- Ներակ ինձ, խալխին մարթիքը Նոր Տարվա յիրա ուրանց տները հի՜նչ ըն պերում, իմ մարթս հինչ ա պերալ:
- Ա կնեգ, խե սուս չըս անում, կարո՞ղ ա տանը մոկները տու վըս փռնելու, կատվի ծեք ա լի, թող մծանա տեսնանք հինչ ա տեռնում:
    Կոզի Նազիկին սրտավը չի ինում, բայց Էտ կատվին ծեքը խոցը հետի հա՛մ Նոր Տարվա նվեր ա տեռնում, հա՛մ էլ՝ լավ խաղալիք:
    Մին քանի ամես  անց ա կենում, էտ ծեքը մեծ կատու ա տեռնում, բայց տի յել մոկնա մուտանում չի: Զառի մաքուրը՝ Համոյին մարը, հիբը կատվին քեփին օզում ըն նի կան, ասում ա. «Էտ կատվին անա հինչը՞ք օզում, տրա սորթն էլ տի յա, մոկնա զզվում ա»: Զառուն  խաթրու տի յել կատվին պահում ըն:
  Ըմըռվա վերչին Նազիկը ինկուբատորան քսանհենգ հավի ճոտ ա պերում, էն հաշվավը, վեր հետո ուրանց քսանչորս ծու ածող հավ ա ինելու, մին հատն էլ կտաղած վերցակ: 
    Էտ ճոտերը ըռավոտից-ուրուգուն կատվին նհետ ըն խաղ անում, մծանում:
Մե հետ հունց ա պտահում, խաղ ընելիս վերցակին կլոխը մնամ ա կատվին պիրանումը: Կատուն էլ չուզելավ՝ճոտին կլոխը օտում ա:
    Էտքանը լոխ Նազիկին աշկին ըռաչկին ա պտահում: Նազիկը ծկլթամ ա, բայց արթեն ուշ ա: Կատուն էլ ա փուշմանում, վխելավ կյամ ա Նազիկին կոխկը, վեներն ա  ընգում, ներեղութուն  խնթրում. Նազիկը մին լավ քացի յա տամ: Կատուն փախճում ա, նի մտնում չափարը, կյողլ կենում:
    Համոն գործա կյամա, տեսնում Նազիկը ունքերը ուրուր տված, մարն էլ ծերքերը կոխկին տիրած: Կլոխ ա ինգում, վեր էլի տանը ղըլմըղալ ա ըլալ, հրցընում ա.
- Մհենգ հի՞նչ ա պտահալ:
- Էլ հի՞նչ պիտի պտահե, էն զիբիլա պերած կատուն մեր վրցակին կերալ ա, քու մար էլ կատվին անգյունն ա անց կացալ, ասում ա՝չգիտկ ա իլալ, գիդացալ չի:
- Հա լավ, հասկացինք, ինձանա հի՞նչ ա կախված, ես հի՞նչ անիմ:
- Գյուդում չը՞ս հինչ պիտի անիս, էտ կատվին սըտկըցրու:
- Ախճի Նազի՛կ, տու գյուդում չը՞ս, վեր հու կատու յա սպանում, անեծքի տակ ա ինգում, տու էլ  օզում ըս մարթիտ կլոխը օտի՞ս,- ասում ա Զառի տյոտան:
- Մամա տու լավ ըս գյուդում, վեր ես Վաղոյին հինչքան ըմ հարգում, բայց օզում չըմ, վեր էտ կլխակեր, փչացած կատուն մեր տանը կենա, հունցը օզում ըք մուրուտղա կատվին հարցը լուծեցիք:
    Օնգատն ինգած էքսը օրը գիրագի ա ինում:  Համոն կեսօրին կատվին փռնում ա, քցում մին սեւ փալազի սումկա, տանում Տրակետա անց կենում, կետի էն ղոլին պեց թողում:
     Էն ըրեվին կեծ վախտն ա ինում, Համոն նի յա մտնում կետը, մին լավ լղանում, հետո հղե ինում տոն: Հըսնում ա տոն, տեսնում մղակին ըռաչին մարը, Նազիկը, կատուն ուրան ըն սպասում: Համոն, վեր «տրոյկին» տեսնում ա, խրեգ ա մնում ծիծըղելան օշան տանե: Կնեգը ասում ա. «Հալա ծիծաղում էլ ա, ծիծաղում, մինչեւ նշանվելը ասալ ըս՝կոմբալ մհակավ կյուլ ըմ սպանալ, մհենգ, հունց պտահից, վեր  կարում էլ չըս մի կատվի հախան կյաս»:
- Յես իմ փայըս պրծալ ըմ, տու ըս գյուդում, հունցը օզում ըս տի էլ ըրա,- ասում ա Համոն:
      Նազիկը Համոյին անա սումկան յեր ա օնում, կատվին կոխում մեչը, քինում թուշ ավտոկայարան: Օրվա վերչն ա ինում, ավտոկայարանում մին քանի ավտոբուս ըն ինում կաղնած: Նազիկը մուտանում ա ավտոբուսի շոփերին, ասում.
- Ախպեր, տու վը՞ս էս ավտոբուսին շոփերը:
- Հա, ա քուր, ես ըմ, հինչավ կարիմ քեզ օքնիմ:
- Էտ լավ ա, վար Մարտակերտ ըս քինում, էս  սումկան քեզ ըմ տամ, միչին մին կատու ա, վար հսնես Մարտակերտ, պաց կըթողես:
- Ա քուր, ըրվամ ա հայերենտ իման պատար ա բեթար, տեսնում չը՞ս վեր ավտոբուսին ճկատին կիրած ա «Շուշի»:
- Ա տնաշին, խե սուս չըս անում, ես կատվին   հետի յըմ ասում:
     Նազիկը տեսնում ա, վեր պեն չի ստացվում, քոռ ու փեշման, կատուն յեր ա   օնում կյամ տոն:
    Էտ օրվանից կատուն ուրան խելունք ա պահում, հավին ճուտերան հեռու ա շոռ տամ, բայց տի յել մոկուն փռնելը սըվերում չի: Հա լի՝զզվում ա, բայց հո՞ւ չի մոկնա զզվում:



ՊԱՊՈՒՆ, ԹԱ ՄԱՄՈՒՆ

- Մամ, ես պապուն ըմ քաշալ, թա քեզ:
- Պապուտ լոխ ըն «քաշում», տու ինձ ըս քաշալ:
- Մամ, պա խելքս հուր անա յըմ ժառանգալ, քըզանա, թա պապուն:
- Իմ խելքս հենա տեղը, պապուն անա յըս ժառանգալ:




ՀԻՎԱՆԴ ԱՊԱՆ

    Իմ ապան մեր շենին հարգված մարդկանցան մինն ա իլալ: Մասնակցալ ա Երկրորդ համաշխարհային պատերազմին, Վարշավան ազատագրելիս ծանր վիրավորվալ աինգալ գոսպիտալ, կոմիսյավատ ըն ըրալ (թողալ չըն, թա Բեռլինի գրավմանը մասնակցե), ղարկալ տոն
    Իմ ապուն նշանակալ ըն մեր կալխոզի կովի փիրմայի վարիչ: Էտ մարթը առավոտից-իրիգուն գործ ընելիս ա իլալ, բոստան ա ըրալ, հոնձ ա ըրալ, ուրան օխտը խոխոցը պահալ, մըծըցրալ՝ տընըվերալ: Խոցան կուճուրին՝ Զավենին նհետ ա իլալ կընալիս:
   Հինչքան իմ ապուն հիշում ըմ, հալա հիվանդ տեսած չըմ: Մին-մին էլ, վեր  հիզելիս ա իլալ, ասում ար. «Ա բալա, տի խեղճ-խեղճ յեշում էլ, հիվանդ չըմ, սա նեմեցին կռվան մնացած հետքն ա»:
   Իմ ապա, վեր տեռալ ա ութասնուօթ տարեկան, մեր գերդաստանավը մին հվաքվալ ընք, մեր եւ կոխկի շեներքում հինչքան փրոնտավիկներ ըն իլալ, լուխճին կանչալ ընք, մին լավ ծնունդ ըրալՔեփան իրեք օր յետը, մեր ապան տեղու տակ ա ինգալ: Կանչալ ա  Շուշան այուն, թա.
- Ա կնեգ, ըրազումըս Գափրիյելին ըմ տեսալ:
- Գափրիյել հրիշտակի՞ն:
- Չէ՛, Գուրգենի ախճիգ, իմ ապու Գափրիյելին, ասալ ա՝ Կրիքորքու վախտտ էլ ա եկալ, եք ստեղ, քու հար, քու մար քեզ ըն սպասում:
- Տու էլ համաձայնվալ ը՞ս, պա կոխկիտ ըմ իլա՜լ, վեր ասիմ հինչ պադասխանիս:
- Դե՜, արթեն ո՛ւշ ա, համաձայնվալ ըմ պրծալ, երկու օրից հետո քինամ ըմ ուրանց կոշտը:
   Էտ վեր սկանում ա, Շուշան այան, կանչում ա ուրան խոխոցը, թոռներին, ծոռներին, վեր ապուն սաղ տեսնան, գիդվալ չի կյալ, կարող ա իսկականից մին պեն պտահի: Մեր ապան էլ  լուխճին նհետ ուրախ-ուրախ զուրուց ա ըրալ, ասալ, վեր՝ լուխճին շատ-շատ ա սիրում, լուխճին անա շատ գոհ ա, բայց պիտի քինա ընդեղ: Ասալ ա, մանավ նհաշ տվալ բիդի երգինքը:
   Էքսը օրը ապան գիտակցությունը կուրցըրալ ա, վեչ մինին ճինինչելիս չի իլալ, մինակ, վեր Շուշան այան  ծերքը տինելիս ա իլալ ապուն աչի աշկեն, ապան քիմծիծաղ ա իլալ տալիս:
  Էտ զարմանալի պենը հո՞ւնց կարող ա իմ աշկս տեսնա վուչ: Այուն ղրաղ ըմ քաշալ, հրցըրալ.
- Այա, վեր ապուն աչի աշկեն նիյըս կյամ, խե յա ծիծաղում:
- Ադա՛, ա խուլիգան խոխա, տու գյուդո՞ւմ ըս հունցն ըս, քեզ կարքին պահե, հի՞նչ գործ օնիս, տա ես ըմ գյուդում Կրիքորը:
    Այան դյուզ ա ասում, ես կուճուր խոխա յըմ, սիրո գաղտնիքներան, մծոց ռոմանտիզման կլոխս պեն չի տյուս կյամ:
    Կեսօրվա յիրա մեր տոն ա կյամ Սուրեն դային՝ ապուն  ամենամոտիկ հնգերը: Ապան, վեր Սուրեն դայուն տեսնում ա պիրանին մին ղըրաղավը հա՛մ քմծիծաղ ա տամ, հա՛մ աշկերը իրեք հետ հոփ օնում, պեց անում:
- Պարյօր, Կրիքոր, հունցը՞ս,- ասում ա Սուրեն դային, հետո ինքը ուրան պադասխանում,- հունց ասե՛, վեր լավ ա, խե ես տեսնում չըմ, վեր սա Կրիքորին անա չի, հունց կարող ա կյամ ուրանց տոն, ինքը ինձ դիմավորե վուչ:
- Կրիքոր, մեննը՞տ ա, վեր խոխեք ընք իլալ, Զանին խութումը էծեր պհելիս, կյողըլ ըս կացալ, կյուլի նման սաս ըրալ, Մոսունց Խաչիկը թորբան հացավ լիգը թողալ ա, ճղճղալավ փախալ: Էտ օրը լավ քեփ ընք ըրալ, չէ՞, Կրիքոր: Է՜, Կրիքորին դարդը մըհենգ լհա հաց օտելն կընի:
- Կրիքոր, պա մեննը՞տ ա, վեր յես նան տու  քեցալ ընք ախպուրը, վեր քու ըշկըտիրած Սիրանին խուսցընիս, տու հըմանչալս, ղրաղ կացալ, ես ըմ խուսցըրալ: Տրա հետի մի շեպտի ինձանա խռավալ ըս, հետո տեսալ ըս, վեր Սիրանին ես շատ ըմ սիրում, ինձ հետի ամեն հինչ ըրալ ըս, վերչումն էլ՝ հրսինքիս պելի ըս կաղնալ: Է՜, հինչըմ անհամ-անհամ տյուս տամ, լհա Կրիքորին դարդը մեր հրսանեքը կինի:
- Կրիքոր, պա հիշո՛ւմ ըս, քու հըրսանեքտ. Շուշանանց շինացի Մեխակը, վեր աշկը Շուշանին յիրա յա իլալ, օզից թա կռեվ քիցի, ղրաղ քշեցի, կլխավ տվեցի, վեր ինգավ, օշան տարավ: Է՜, հինչըմ ասում, Կրիքորին դարդը լհա իմ քյալա տալըս կինի:
- Կրիքոր, հաստատ էս մինը հիշելու ըս…  Է՜, հունց հիշի յէ, էս վիճակումը մարդու կլխում հուշ ա մնո՞ւմ, վեր Կրիքորինը մնա:
- Կրիքոր, քե մատաղ, լավ կաց, ես քեցի, քեզ առողջություն ըմ ցանկանում: Էքուծ, վեր կյամ, հեն ինիս խոցը նհետ սեղանին կլխեն նստած: Է՜, ասում ըմ լի, էս վիճակումը…
     Սուրեն դային կռանում ա, ապուն ճկատան պաչում, երկու ծերքան փռնում, իրեք անքամ թափ տամ, կլոխը տինում կլխեն, շատ կամանց ասում. «Կրիքոր, քեզ մին շատ կարեւոր պեն օնիմ ըսելի»:
   Էքսը օրը ապան առավոտը տեղան յեր ա կենում, հունցը վեր առաչ ա իլալ յեր կինալիս, շորերը կենում, Շուշան այուն ասում. «Ա կնեգ, հինչս զարմացած եշում, ես ըմ, ըրվամ ա Գափրիել ապան տիյեր կրեցալ ա ինձ հետի մին քանի տարվա տարիկետում ձեւակերպի, ընջուկթիթեւ թոռնանս ղարկե, թող Սուրենին կանչի, տեսնամ էտ հի՞նչ պիտի ասեր, վեր երեգ ասից վուչ»:



ԿԱՊԻԿԸ

Մեր հըրեւան շենը սահմանային շեն ա: Արցախյան պատերազմի ժամանակ, ռուսների օգնությամբ, թորքերը (ադրբեջանցիները) գյուղը գրավալ ըն, թըլանալ, տները վառալ: Պատերազմից հետո շինացիք կամաց-կամաց եկալ ըն, պետության, բարեգործների օգնությամբ տներ շինալ՝ տընըվերվալ: Էտ շենն էլ մնացած շեներքի նման պրոբլեմնե օնե. հու վեր կարում ա բանկան վարկ յեր օնե՝ «տակ չտա»՝ շենումը կենում ա, հու վեր կարում չի կամ «տակ ա տամ»՝ շենան քոչում ա, քինում թուշ Ռուսաստան:
Էտ շինացի մինն էլ կա՝ անումը Պատվական, կռվին էն թեժ վախտը թողալ ա փախալ: Էտ Պատվականը ռուսներին մեչին լավ հարուստացալ ա, միլիոնատեր տեռալ: Ասում ըն, թա Պատվականը բարերար ա, շրջկենտրոնի մանկապարտեզի շենքը ուրան փողերավն ըն շինալ: Գյուդում չըմ թա հինչքանավ ա դյուզ՝ Պատվականին  «Արիության համար»  մեդալ ըն տվալ՝ ծննդյան 40-ամյակի կապակցությամբ: Պատվականը ուրանց շենումն էլ ա բարերարություն անում՝ ամեն տարի ամեռնը կյամ ա «տակ տվածներին»  հըվաքում, տանում ուրան կոխկը, գործ տամ՝ հա՛մ ուրան հետի լավհա՛մ էլ ուրան հետի:
Հունց ա պտահում, մեր խելունք Հենոն  էլ ա Պատվականին ծերքը ինգյում: Էտ խեղճին տանում ա, լավ գործի տինում, բայց Հենոն կարում չի կլյոխ տյուս պերի: Մարդը ԱրՊՀ իրավաբանականն ա պրծալ, հո՞ւնց բանվոր գործ անե: Դե, վեր տի յա, հենա ուրանց խաղողին բաղը կբիջարի: Պատվականը ճարը կտրած, Հենոյին տանում ա գազանանոցի հայ դիրեկտրին կոխկը, ասում. «Զեմլյակս ա, մին գործ տո, թող անէ»: Էս դիրեկտորը հինչ գործ առաչարկում ա, Հենոյին սրտավը չի ինում, յա էլ աշկը օտում չի: Դիրեկտորը ասում աԱյ ախպեր, մնաց կապիկին գործը, եթե տա էլ օզիս վուչ, տու վըս գյուդում, Պատվականը»: Էտ մին գործը Հենոյին տուր ա կյամ: Մետն ա ինգյում, վեր կուճուր վախտը կապիկոթուն ընելիս ա իլալ, լուխճին ծիծըղցնելիս:
Էտ գործին իմաստը ստի յա՝ ամեն առավոտ ժամը 9-ին Հենոն կապիկի շորեր կեցած, հեն պիտի ինի իրեք կապիկի նհետ մին վանդակում: Կեսօրին՝ հաց ուտելի վախտը, Հենոն կարող ա թաքուն քինա կոխկե սենյակը, շուտ-շուտ հաց օտե, բայց բանանին նի չի պիտի կյա: Բանան տամ ըն մինակ պռազնիկին վախտը:
Էս մեր Հենոն մին քանի ամես տի գործ ա անում, բոլ-բոլ փող ստանում, փողին շատը ղարկում տոն: Մե հետ հունց ա պտահում, գազանանոցումը հաց ուտելիս վախտը տոռնը Ակամաց-կամաց պեցվում ա, «Կարմուր»  կիրքում կիրած մին մեծ ուսուրիյսկի վագր ա նի մտնում: Հենոյին սերտը օզում ա թա ճաքի: Բայց վագրը ասում ա.
- Հենո՛, վախում էլ, ես ըմ՝ ծեր հրեւան Բոկան, էս գործը Պատվականն ա դյուզըցըրալ, ասալ ա, վեր տու էլ շուտվանց կապիկ ըս գործ անում, եկալ ըմ տեսնամ հունցըս:
- Է՜, Բոկա հո՞ւնց պիտի ինիմ, կապիկոթուն ըմ անում հազար կիլոմետրի յիրա տոնս պահում, պա ես նա տու ստրա հետի յը՞նք կռեվ ըրալ, թորքին հաղթալ
- Համո, էլ ասում ըս թողո՞ւմ, էս խե՞ ստի տեռավ, մեր հարուստ երգիրը  անդար թողածեկալ ընք ուրիշի հետի համբալոթուն, չէ՝ գազանոթուն ընք անում:
- Բոկա°, «Չարի վերջը» հիշո՞ւմ ըս:
- Հիշելը հիշում ըմ, բայց օրիշնեն կյալու չըն մեր չարին վերչը տան, չէ՜, Բոկա, քինալի վախտը եկալ ա:                                                               






ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆԸ

    Ասլան դային ըրազավ ա ինգում: Ըրազումը տեսնում ա՝  էշը նստած մի խոր ծմակավ քինում ա, բիրդան ըռաչան մին քանի չըդըլհադի մարթիք ըն տյուս կյամ, մինակ համութ պեները խոտերավ ծասկած, իրեսնեն ա ջաները գույնզգույն կրասկեք քիսածԷտ մարթիքը ճըղճղալավ Ասլան դայուն  ա էշին շրջապատում ըն: Էշը հանգիստ տեղը կաղնում ա, սպասում տեսնա տարը հինչ ա անում: Խեղճ ինի Ասլան դայի, հի՞նչ պիտի անէ՝  ինքը մենակ, մին ցակատ ծերքին, էտ վիրի մարթիք էլ մին սուրու, ամենին ծերքին մին բիզած էրկան սարի: Ասլանը պենդ-պենդ ասում ա՝ պրծա՜վ: Ասլանին ներքին ձայնը ասում ա. «Հալա պրծալ չի, վախիս վուչ, կոզի տահանք մարթակերներ ըն, էշան քըշաց, փալանը յեր կալ, ասե՝ էս իմ էշըս, էս էլ տուք, ծեզ հալալ ինի, կերիք, քուշտացիք, ինձ նի չի կյաք, պառավըս տանը մինակ՝ ինձ ա սպասում »:
     Ասլանը տի յել անում ա: Էս մարթակերնեն ո..ւրո..ւր ըն յեշում, կըլխընեն թփըհարում, Ասլանին կլոխ քիցում, վեր ո..ւրան պիտի օտին, ո..ւրան մեսը քախծըր ա, էշինը՝ թթօ
     Ասլան դային մտքումը ներքին ձայնին ասում ա. «Ա տնաշի՛ն, լհա իզուր տեղը էշիս ծախելը մնաց, չէ, պրծա՜վ»: Ներքին ձայնը ասում ա. «Հալա պրծալ չի, դուխտ տեղը պահե, տեսնո՞ւմ ըս  էն կլոխը իրեք թեփուռ  քիցած մարթին, տա առաչնորթին կուճուր ախպերն ա, տրանա մուտաց, ծիծաղե, վեր ինքն էլ ծիծաղե, մին լավ չըմփալախ տո»:
     Ասլան դային տի յել անում ա: Էս մարթակերնեն յիրա ըն տեռնում  Ասլան դայուն վեր քիցում, ծերքերն ա վենները կըպոտում, մին մեծ փադավ անց կըցնում, էշին թողում մինակ, Ասլան դայուն տանում թուշ առաչնորթին կոխկը:  Ասլան դայուն ծերքերն ա վենները յետ ըն անում, կլխան կուփի տամ, վեր առաչնորթին ըռաչին չոքի:  Ասլան դային չոքում ա, համ էլ ասում՝ պրծա՜վ:  Ներքին ձայնը ասում ա. « Հալա պրծալ չի, քեզ տղամարթ պահե, էտ առաչնորթը դուխավ մարթկանց սիրում ա, կլոխըտ պիցուրցուրու, աշկերտ շիլդի շինի, վեր ինքը ծիծաղե, տու էլ ծիծաղե, համ էլ մին լավ դոշին յեք»: Ասլան դային էս անքամ էլ ա ներքին ձայնին ասածն անում՝ առաչնորթին դոշին քացի յա տամ:  Ներքին ձայնը ասում ա. «Ասլան, հատե մհենգ պրծա՜վ»:
     Էս մարթակերնեն յիրա յըն տեռնում Ասլան դայուն մին մեծ փադի յիրա կըպոտում, տանում թիժ կրակին կոխկը, վեր խըրավին: Վեր կրական շատ մուտուցընում ըն, Ասլան դային սկսում ա շուռումուռ անելը:
    Էտ վախտը Զառի բիբին տեղան թող ա ինում, Ասլան դայուն կուփի տամ, քունըտեղա  եր կըցընում, ասում. «Ադա լհա ասիս բուլդի ինիս, կարո՞ղ ա ջանտ մըղըմող ա ինգյալ, խե՞ թողում չըս արազս մինչեւ վերչը տեսնամ»:
    Ասլան դային տեղան եր ա կենում, նստում, ըրազումը հինչը տեսալ ա, պատմում: Ես էլ, վեր կոխկի սենյակումը իմ հնգեր Արտաշին՝ Ասլան դայուն թոռնանը նհետ վըննըծոց քոն իլած ըմ իլալ, լոխ սկացալ ըմ, ըշխարքավը մին ըմ ընելու:




ՓԻԼԻՍՈՓԱՆ
   
    Շատ տարիներ առաջ քըղաքան մեր շենը մին փիլիսոփա յա եկալ: Շինացուց հետի շատ հետաքրքիր ա իլալ «ժիվոյ» փիլիսոփա տեսնալը: Տրա հետի էլ, հո..ւր հինչ գործ ա իլալ, թողալ ա, եկալ ակումբը: Ակումբումը  ասեղ քիցելի տեղ չի իլալ, լոխ նստարաննեն  զբաղեցրալ ըն,  մին քանի հոքի էլ կաղնած ըն  մնացալ: Էս փիլիսոփան օթումը փռնալ ա, վեր մեր շինացիք հինչի հետի յըն տի շատ հըվաքվալ, հունդուշկի նման փքվալ ա, հետո զոռավ ո..ւրան հըվաքալ, պիցրացալ բեմ: Դե, թա հի՞նչ ա ասալ, հի՞նչ ա խոսալ, շատերին հետի անհասկանալի ա իլալ,  բայց կարեւորը էն ա, վեր փիլիսոփայի ըն անջուկ կալալ:
    Դյուզն ասած, էս մեր փիլիսոփին պահվածքը մին թավուր օրիշ տպավորութուն ա թողալ մեր շինացուց յիրա: Ավանես  դային, վեր աշխարք տեսած մարթ ա, ինքն էլ ա զարմացալ, տեղան եր ա կացալ ասալ.
- Հազար ներեղութուն ըմ խնթրում,  հընգեր փիլիսոփա, հինչքան սկացալ ըմ, գյուդում ըմ՝ փիլիսոփեքը մին տեսակ «թոռնըս քինում ըն ինում», համ էլ դիլխոր, տու շատ ըս ուրախ ըրվամ, համ էլ երջանիկ, պատճառը հի՞նչն ա:
- Մարթ ուրախ, տխուր կամ երջանիկ ա ինում ո..ւրան պատկերացումներին մեչին,- ասալ ա հայտնի փիլիսոփա Ֆրանսուա դը Լառոշֆուկոն:
- Իմ ապա յել ասալ ա. «Մարթը երջանիկ ա ինում էն վախտը, վեր կնեգը խելունք, հնազանդ ա ինում, բայց, վեր կնեգը հնազանդ չի ինում,  տուլաշ-լուզվանիգ ա ինում՝ մարթը տեռնում ա փիլիսոփա»: Մհենգ, քե մատաղ, տու հա՛մ երջանիկ ըս, հա՛մ փիլիսոփա, հո՞ւնց հասկանանք:
    Փիլիսոփան էրկան մտածում ա, կլխեն էն փիս տեղը քորում, ասում. «Տու հունցը՞ս հասկանում»:
- Հինչքան մտածում ըմ՝ տու էրկու կնեգ ըս պահում:
- Հաստա՛տ, տու բըխըյեշի ըս:
    Տի յել զրուցը պըրծընում ա, փիլիսոփան ուրախ-ուրախ բեման քըշանում ա, քինում թուշ կոլխոզի նախագին կաբինետը օտել-խմելի:




ԻՐԵՔ ԹԽԵԼԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

    1932 թվին՝ կոլեկտիվացման էն ամենապըլըպելի տալիս վախտը, վեր եկեղեցին սովետական պետության աշկեն փոշն ա իլալ տեռած, մեր շենին Սուրբ Աստվածածինը գործելիս ա իլալ: Գիրեգի օրը  մարթիք քինալիս ըն իլալ եկեղեցի ( դյուզ ա առաչվա նման վուչ), մասնակցելիս պատարագի, հաղորթություն ստանալիս, քինալիս ուրանց տները: էն վախտը տա մեծ ռիսկի նհետ ա իլալ կապված, բայց մեր շինացիք կարո՞ղ ա դուխ չոնին:
    Մին թուռըթաց օր մեր շենը քըղաքան մին քանի կասկածելի մարթիք ըն եկալ, կոլխոզին ակտիվը հըվաքալ, ժողով ըն ըրալ, որոշալ, վեր եկեղեցի քինողներին պատժին, քանի վեր նրանք  «մեր դասակարքային թշնամինեն ըն»:
     Ժողովան յետը ժողովրթին կեսան շատը էլ քեցալ չըն եկեղեցի: Տա լհա մին անգյուն. շենումը ձեւավորվալ ա ջահիլների մին թայփա՝ անըմն էլ  տիրալ ըն՝ կամսամոլ:  Տրանց առաչին  նպատակը էն  ա իլալ՝ եկեղեցին քանդին: Սուբոտնիկ ըն հայտարարալ, վեր եկեղեցին քանդին, Տեր Ավետիսը՝ մեր շենի քահանան, վեր մին աժդահա, միջին տարիքի տղամարթ ա իլալ, ջահիլներին մին կոմբալ մհակավ խռեգ ա տըվալ, ասալ. «Լավ գիդացիք Աստծու տոնը քանդողին տոնը օրիշ ա քանդելու»:
      Էս կոմսոմոլնեն որոշում ըն Տեր Ավետիսին մին վնաս տան:  Գիրեգի օրը, Օշափեն ծորումը, էտ ախմաղնեն քահանին եկեղեցի քինալիս կըղնըցրալ ըն, շրջապատալ, Զըռըկլոխ Սերոժը մուտացալ ա, թա. «Տե՛ր Հայր, ասում ըս Ավետարանումը հինչ ա կիրած, վեր աչի թոշիտ թըխում ըն, ծախն էլ տեմ ըրա»:  Համ ասալ ա, համ քահանին էրկու հետ թխալ: Տեր Ավետիսը ասալ ա. «Ա վերթի Ավետարանը քու խելքիտ պենը չի, կիրածը դյուզ չըս հասկացալ, թխելիտ հետի էլ էս անքամ քեզ ներում ըմ, ըռաչաս տեն կաց, պատարագա ուշանում ըմ»: Էս Զըռըկլոխը գյուդում ա, թա քահանան վխելան ա տի ասում, մե հետ էլ ա թխում: Տեր Ավետիսը  խաչը պկան տյուս ա օնում, տինում մի քարի յիրա, բիդի երգինք յեշում, քթեն տակեն մին քանի պեն ասում, խաչակնքում, Սերոժին դուդվին տամ: Էս Սերոժը վենները կըլխըյեր ա անում:  Հնգերունքը, վեր տի տեսնում ըն, թողում ըն փախճում, մինակ Սերոժին ախպեր Համոն ա մնամ: Տեր Ավետիսն ա Համոն Սերոժին վընըկըլխան փռնում ըն տանում Ցորցոտ ախպուրը, ճիրավ տամ, յետ պերում:
     Էքսը օրը Սերոժին հարը՝ գյուղսովետի նախագահ Սարքիսջանանց Վարթանը, քինում ա թուշ Եպիսկոպոսին   կոխկը. պատմում, թա հունց ա ուրան քսաներկու տարեկան, փառաշ խուխեն Տեր Ավետիսը թակալ: Եպիսկոպոսը ուշադիր սկանում ա, բայց հըվատում չի, վեր կարող ա Տեր Ավետիսը մարթու յիրա ծերք պիցըրցընե: Սրբազանը սարկավագ Սուրենին  ղարկում ա քահանին հետան: Քահանան կյամ ա, պատմում, թա հունց ա իլալ:
    Վարթան դային ասում ա. «Սրբազան հա՛յր, ախր Ավետարանումը հունցը կիրած ա մեր Սերոժը տի էլ ըրալ ա՝ քահանին փորցելի հետի յա թխալ, քահանան իրավունք չոնե մեր խոխին թխե»:
- Վարթան վարժապետ,  տու լհա մին կըրթված մարթ ըս, Ավետարանումը հո՞ւնց ա կիրած՝ «վեր աչի թոշիտ թըխում ըն, ծախն էլ տեմ ըրա»,  այսինքն երկու հետ թխելի հետի յա կիրած, պա ծեր խոխան քանի՞ հետ ա թխալ՝ իրե՛ք: Հինչքան հիշում ըմ Ավետարանումը իրեք հետ թխելի հետի պեն չի կա կիրած: Ուրեմն՝ քահանան դյուզ ա ըրալ:
- Հինչ ըմ ասում Սրբազան, էս անքամ տուք ըք դյուզ, - ասում ա Վարթան դային, քոռ ու փեշման ետ տեռնում, քինամ տոն:  

                                                
 


ՕԹ ՄԵԽԱԿ

     Ադամին ա Եւին փսակվելը օրիշ փորմի ա իլալ: Աստուծ Ադամին ստեղծալ ա. տեսալ ա վեր մինակ շատ ա դիլխոր տեռնում,  նրան  քունավ ա ըրալ, կուխկուճաղան մին վեսկեռ տյուս կալալ, դրանա Եւին ստեղծալ: Եւան էլ ուրան խելունք չի պահալ, օխծին խելքավն ա ինգալ: Աստուծ Ադամի ա Եւին հետի կաշվի շորեր ա պդրաստալ, առանց զուռնըղավալ տահանց փսակալ, Դրախտան տյուս ըրալ՝ ասալ,  վեր  իմ ըրած լիվոթունս կլոխ չըք ինգյալ, քեցիք ծըզ հետի տոն  շինեցիք, ծեր հալալ քըռնընքավը ապրեցիք:  Ադամին ա Եւին  շատ խոխեք ըն իլալ, մըծացալ ըն, փսակվալ՝ մարթկութունն էլ տի շըտացալ ա:
    Ադամին  վխտանց մինչեւ մըհենգ,  թա քանի՞ հրսանեք ա իլալ, տա մինակ Աստուծ ա գյուդում: Բայց մին  պեն հաստադ ա՝  վեչ մի տղի ըխճըգա  առաչի հանդիպումը, հետո  հրսանեքը  ուրուր նման չըն ինում:  Ասածս հաստադելի հետի մին պեն պատմիմ, սկացիք:
    Էս վեր ասում ըմ շա՜տ շուտանց ա իլալ: Մեր պարիկամ  Հայկանուշը  ուրան ախպորը տղեն՝ Խաչիկին հետի սաբաբ ա տեռալ, Սոնիշկին նհետ պայմանավորվալ,  վեր ուրան ըխճըգանը տանը մինակ թողի, խոխեքը հանդիպին, ուրուր  նհետ զրուց անին, ուրուր հասկանան: 
    Էքսը կեսօրին Սոնիշկան  Անուշին ասալ ա. «Անուշ, մաման կլխավտ շոռ տա, տու արթեն մեծ ախճիգ ըս, հնգերուքտ մարթա  երկու  խոխա օնին, ես տանան տյուս ըմ կյալու, տոնը մի խելունք, ջահիլ տղա յա կյալու, էս մին դոնումն էլ չի պոզերտ տեմ անիս, պատար կոթտ բոշ ըրա, «հա՛» ասե»:
- Մամ, կարող ա էտ տղան մին կիշիկիրող շան տղա ինի, յա էլ անաշախոր, յա էլ բոյը իմ երկու բոյին, հո՞ւնց «հա»  ասիմ: Համ էլ մե հետ տըսնելավ «հա» ասո՞ւմ ըն:
- Ախճի՛, կարո՞ղ ա քու մոր  աշկըմը իշեղ չկա, մին քու հոր  յեշի՝ հետո խոսե:
- Դե, հինչ ըմ ասում, թող կյա:
    Սոնիշկան շալը կլխեն ա քիցում, տանան տյուս կյամ, քինում հարեւանին տոնը: Պատար անց Խաչիկը մին քանի մեխակ ծերքին կյամ ա, տռանը զանգը տամ: Անուշը տոռնը պեց ա անում, տեսնում մին սեւ բիղավուր տղա մղակումը  կաղնած: Տղան սառած-սառած «պարեւ» ա տամ, ասում. «Կարելի՞ ա կյամ ծեր տոն»: Անուշը «պարեւին» պադասխանում ա, բայց մտքումը ասում. «Էս սառած ճաշը շտղա՞ն եկավ», հետո մին լավ վընըկլխեն յեշում, տեսնում, վեր փիս տղա չի, մարը դյուզ ա ասալ: Անուշը տղին տոն ա հրավիրում: Խաչիկը ուրախ-ուրախ նի յա մտնում տոն, մեխակնեն տամ Անուշին, ասում. «Սա էլ մեր առաչին հանդիպման առիթավ»:  Անուշը մեխակնեն յեր ա օնում, «շնորհակալ ըմ» ասում եւ հինչ տեսնում՝ մեխակնեն օթ հատ ա:
Անուշը ասում ա.
- Ա տնաշին, կարո՞ղ ա տխրության յիրա  ըս յեկալ, էս խե մեխակնեն ճոխտ  ըս պերալ:
- Տա հինչ կապ օնե՝ ճոխտ ա, թա կընդ, բըզարըմը մին խիլա մեխակնե յըն ըլալ, ճոկալ ըմ ամենալավերը յեր կալալ, քսանը լավ ինար, քսանը կպիրեի: Թա օզում ըս կընդ ինի, մինը թող ըրա:
-  Լավ, օթ մեխակ ըս պերալ, թող քու օզածտ ինի, ես կգիդամ հինչ կանիմ, ուրուր  նման երկու ծըղկաման օնինք, հենգը մինումը  կըտինիմ, իրեքը՝ մինումը:
     Խաչիկն  ա Անուշը  մին կես ժամ զրուց ըն անում, ուրուր լավ էլ հասկանում:  Մին քանի ամսանը յետը Խաչիկանք  նշան ըն կյամ: Հետո հրսանեք ըն անում, մին լավ ավանդական ընտանիք ստեղծում: 
     Էտ ընտանիքը մեր թաղին բրենդն ա: Արթեն երեսուն տարե յա, վեր  Խաչիկն ա Անուշը  փեսակված ըն, շատ թոռներ օնին, բայց հալա վեչ մինը տահանց տանան մին հավայի ղլմըղալ  սկացած չի: Իմ գիդալավ պատճառը նա յա, վեր առաչին հանդիպման վախտը օթ մեխակը կըրեցալ ըն մինտեղ «բիջարին»:
     Ցանկութունս էլ էն ա, վեր մեր ջահիլնեն «օթ մեխակին» խորհուրթը լավ հասկանան:

                                                                                             
                    

ԻՆՔՆԱԹԻՌԸ

  Մանտյոռ Ջիվանին Ստեփանակերտ շատերն ըն ճինանչում. Միշին էլ ես ներկայացնիմ, վեր ճինանչիք: էտ մարթը հինչը անում ա՝ թայդի-թայդի յա անում,  համարյա վազ տալավ: Տրա հետի էլ փոտ անումը տիրալ ըն Ինքնաթիռ: Վեր ներկայացրածս կեսան չմնա, ասիմ, վեր Միշան պատար կեշ ա իլալ` պերանը նորմից մեկ ու կես անքամ մեծ ա իլալ, աշկերն ա քեթը… Չէ, տի շատ ա կիշանում: Լավ, Միշան հունցը կա, տի թողինք, մեր պատմութունը շարունակինք:
  Մին օր Ջիվանը գործա կյամ ա տոն, ճանապարին Միշին պտահում, ասում.
- Ինքնաթիռ, քինանք տոն, լավ կուրկուտ կա իփած, քաշած արաղն էլ կլխավը:
- Չէ, Ջիվան, թայդի յըմ, մին օրիշ անքամ: 
- Օրիշ անքամ կուրկուտն ա արաղը ինան չըն, համ կարող ա էլ քեզ համեցիք չանիմ:
- Վեր տի յա, եկի:
  Ջիվանն ա Միշան քինում ըն տոն: Ջիվանին կնեգյը՝ Ստելան, մին լավ սեղան ա քիցում: Առաջին բաժակը խմելան յետը Միշան ասում ա.
- Ջիվան, թող էս մինն էլ ես ասիմ, սրտանց օզում ըմ մին կենաց խմինք:
- Ասե, քեզ հո՞ւվա խնգարում, մունք-մունք ընք, օրիշ մարթ չկա:
- Ես սրտանց օզում ըմ խմինք Տիկրան դայուն կենացը: Ես Տիկրան դայուն շատ ըմ սիրում, իմ հոր անա յետը ուրան ըմ շատ հարգում:
- Սոտ-սոտ պեներ ըս ասում, տու մեր ապուն սկի սիրում չըս, վեր սիրիս, ըռաչան տյուս չըս կյալ: Երկու հետի էտ խեղճ մարթը էշը նստած ծմակ քինալիս, ըռաչան տյուս ըս եկալ, էշը խռթնալ ա, ապուն վեր քիցալ: Բախտ պերալ ա, ապուն պեն չի պտահալ:
                                             




ՃՈՒՂՊՈՒՐԵ  ԾԱՌԸ

     Մեր Սարքիս ապան շա՜տ էրկան ա ապրալ: Կարո՞ղ ա տանա յա, վեր երկու հետ ա մահացալ՝ մե հետ լհա նի, մե հետ էլ՝ իսկական: Տի պենավ շուլուղ չըն անում, բայց դե տի յա իլալ, ես հի՞նչ անիմ: Թա հվատո՞ւմ չըք, պատմիմ, սկացիք:
     Մին խիլա տարի առաջ իմ ապա տեղու տակ ա ինգյում: Իմ այա՝ Հնազանդը,  սասը կլոխն ա քիցում,  թա  եկիք Սարքիսը ծերքաս ինգյում ա: Մեր պարիկամնեն, հըրըվաննեն  լոխ թուփ ըն տեռնում, բայց արթեն ուշ ա ինում՝ ապան պրծած ա ինում: Պարիկամներավ յիրա յըն տեռնում ապուն հետի մին լավ պադրաստութուն քաշում՝ ամեն հինչը տեղը-տեղին հըսցընում:
     Երկու օրան յետը մին խիլա ժողովուրթ ըն հըվաքվում,  ապուն տանում, վեր հողին հազնին:   Մեր շենին  հինգիստարանը մոտի յա, տրա հետի էլ մահացածին մաշինավ չըն տանում: Մեր ապուն  էնքան շատ  մեծ-մեծ թոռներ ու ծոռներ օնե, վեր օրիշի թողալ չընք ղութան մուտանա, մունք ընք ուրուր փուխուփոխ ընելավ ապուն տարալ: Հինգիստարանան մոտիկ,  ճանապարին երկու ինգունավը մեծ-մեծ  ճուղպուրու  ծառեր կան տընգոտած՝ ճղները  չըռըչափռաշ փըսած: Հունց ա պըտահալ էտ ճղներան մինը  մեր ապուն իրեսին մին կուճուր նի յա քիսվալ: Ապան կամանց-կամանց տեղը նըստալ ա, մին խոր թառանչ քաշալ, ասալ. «Խեր ինի, ինձ տի թայդի-թայդի շտե՞ղ ըք տանում»:
Էտ վեր տի տեսալ ըն, կընանոցան մին քանիսը ծուվծուվացալ ա, իմ Հնազանդ այա էլ ծըկըլթացալ ա. «Պա վեր ասում ըմ թայդի միք ինգել, Սարքիսը տի հավայի տեղը մեռնողը չի՛, պա ինձ անջո՞ւկ ըք օնում»:
    Վերչը՝ մեր ապան ուրան վեննավը տոն ա եկալ: Օնգատն ինգածըն, էքսը օրը մեր Հնազանդ այուն 90-ամյակն ա ինում:  Մին խոսկավ՝ տխրութունը ուրախութուն ա տեռնում: Շենին կլուբին դահլիճումը մին լավ սեղան ըն քիցում, հա՛մ մեր այուն ծնված օրն ըն  նշում, հա՛մ էլ մեր ապուն վերակենդանացման օրը:
    Հենգ տարանը յետը մեր ապան տեղու տակ ա ինգում: Քղաքան ամենալավ դոխտուրը կյամ ա, յեշում, ասում. «Վսյո՛»: Ապան էս անքամ իսկական մահանում ա, բայց Հնազանդ այան էլի հըվատում չի, ասում ա. «Տուք ըք գյուդում, իմ գիդալավ Սարքիսը հալա մին տարուկես էլ պիտի ապրե»: Երկու օրան յետը այան «քարը գյուրգան վեր ա ածում», ասում. «Դե վեր տի շատ ըք օզում, առե տարե՛ք Սարքիսին հողին հզնեցիք, պրծեցիք»:    
    Տի յել անում ըն, ապուն տանում ըն հինգիստարանը: Վեր հըսնում ըն ճուղպուրոտին կոխկը, այան սասը պիցուրցունում ա. «Էն անցած վխտվա ճուղպուրին ծառին անա հեռու տարեք Սարքիսին, վա՜յ, վա՜յ, վա՜յ»:
     Տեղ էլ իմ պտմելիքս պրծընում ա:

 

                                                    
                                                                                           
ՔԱՌՅԱԿՆԵՐ

Երգինքն ու երգիրը խռավալ ը՞ն,
Թոռին ճոնդը պեց ա իլալ,
Չե՛, ես ու կնեգըս ընք ըլավալ,
Երգինքն էլ մեր դարդան լաց ա իլալ:   
                                        
                                             ***
Կարկուտը բաղին ու բոստանին բարն ա տարալ,
Արաշտն էլ մնացածըն ա էրալ, խրավալ.
Տա կապ չօնե՛, վեր յես նա տու սիրավ ինինք, տնակա՛ն,
Մեր իլած-չիլածան ուրուշու էլ ընք փա՛յ տլական:       
                                         
                                              ***
Մին փոնջ ծաղկեն մեչին, մինը ղաշանգ կինի, մինը` կեշ,
Մին սուրու հեյվանին մեչին` համ ճորի կինի, համ էլ էշ,
Ծիածանին գույներին մեչին ղաշանգս վերն ա՞, կեշը՝վերը,
Տու էլ ըս տի, իմ անկին` հա՛մ ղաշանգ ըս, հա՛մ իմ սերը:    
                         
                                   ***                             
Արչը, վեր բռի չինի, համ` փնթփնթան, էլ հի՞նչ արչ,
Աչլիկի աչը վեր ծախան ուժեղ չինի, էլ հի՞նչ աչ.
Հուր վեր կնեգն ա բռի, թող փառք տա արչին,
Թա կարըմչի կլոխը պահի, լավ ա թողե, փախճի:    
                                   
                                           ***
Օխծին ճոտը մարթին հետի օխծ ա լհա,
Մորը հետի ա սիրուն, նախշած խոխա.
Թորքին խոխան հային հետի  թորք ա լհա,
Հացը մերը, կուտանա յա թորքի յոխան:          
                           
                                         ***
Էրկու ծաղեգ ծղկըմանըմ` տխրություն ա,
«Էրկու ծաղեգ» մի պերցի` ուրախություն ա.
Ընտանիք ա, շատ խոխեք ա, խնդություն ա,
Դե, ե՛ք ճոկե էրկու ծաղկեն էությունը:             
                          
                                      ***
Բաղըմը մինեշակը փըսալ ա,
Հու վեր շուտ տեսնա, քաղե, նրանն ա,
Սիրածս էլ մծացալ, հսալ ա,
Թող լհա փորցե մինը մուտանա:
                                                                                  
                                                                          
               


Արտեմ Աղամալյան
ԻՄ ԱՐՑԱԽ

Սօր երեսուն տարեն թմամից,
Վեր վեննս  քաղցր վեղատ տյուս կալի,
Կարոտը սրտես արունը քամից,
Իմ  սիրուն Արցախ, երգիր բաղձալի:

Սիրող  մոր նման ինձ սրտետ տիրած,
Սարերիտ օթավը` ինձ մըծըցրեցեր,
Հպարտ անըմըտ ճկատիս կիրած,
Նամուսավ, պատվավ  լուս աշխարհ քցեցեր:

Շենբաշեն  ընգած աշըղ տեռի ես,
Կլոխըս տեմ տված սըդափած սազիս,
Հիշտեղ նստում ըմ, գովքտ ըմ անում,
Սերավդ վառված քեզ փառաբանըմ:

Ամեն մին մարդիս ուրան երգիրը
Լուխճան  քաղցր ա, տի բիդի ինի,
Ամեն ազգի լուզուն ա կիրը
Ուրան հետե միշտ սիրելի կինի:

Մին օրիշ ջուռա վեղ օնիս համավ,
Աննման օթըտ զիլզիլան  քամավ,
Ես աշուղ տեռած խաղըմ ասում, խաղ,
Վեր սերտս հըվանա, իմ  նախշուն Արցախ:

Պեցուր սարերըտ երգինքում կորած,
Խոր-խոր ծորերըտ միշտ մթնըժորած,
Վեր մետըս ըս ինգյում, ախ ըմ քաշում խոր,
Երեսուն տարե՝ տասնըմին հազար օր…

Վեր մինը ասի՜մ, վերը թողիմ ես,
Հու՜նց դարման անիմ իմ սիրող սրտես,
Մինչեւ վեր վեղատ պաչիմ վեչ չոքած,
Վեչ լյուս կինի ինձ, վեչ էլ հալալ հաց:

Ղալին ծմակնետ հազար մին ծառավ,
Վերը սօր տնգած, շատերն էլ պառավ,
Շողք ըն անում քու էտ պարարտ վեղիտ,
Սնունդ, ապրուստ տամ քու հպարտ ցեղիտ:

Բաղերըտ դոշիտ խաղողավ կյուտված,
Բարեն շատունքան ծառերըտ ծռված,
Արտ ու բոստանըտ «ծիծաղըն»  իրեսին,
Բախտավեր ըմ, վեր էս օրը տեսի:

Դյուզերըտ լիգը վարթ-մնեշակավ,
Ճիրերտ վըրխկում ըն հազար մին ակավ,
Էտ անմահական ճիրերիտ մատաղ,
Իմ անկին ծնող, աննման Արցախ:

Կլխավըտ շատ պեն եկավ ու քեցավ,
Ջահիլ սերունդըտ լավ կյանք ստացավ,
Էլ թոխպ չի նստել սարեն Մռավա,
Էլ դարդ չի պատել սրտես պռաված:

Էլհա տավարըտ հանդին ըրածում,
Չոբանն արխային թութագ ա ածում,
Էլհա Թարթառը վազ ա տամ տիվեր,
Վեչ վենն ա կենում, վեչ էլ` մտածում:

Մեռնիմ վեչ հալա, մչաք սաղ կենամ,
Մայր Հայաստանին միացած տեսնամ,
Ետնան թող սերտըս կաղնե առանց վախ,
Ինձ հողիտ հանձնին իմ քախծր Արցախ:
                                                                                                                                                                                                     Պատրաստեց  Աշոտ Սարգսյանը

Комментариев нет:

Отправить комментарий